Հա

Համայնք

31/07/2019 - 11:00

Նոր Ջուղայից 17 պատանիներ մասնակցել են «Քայլ դէպի տուն» ծրագրին

Հայաստանում կազմակերպւած «Քայլ դէպի տուն» ծրագրի առաջին փուլն սկիզբ առաւ 2019 թւականի յուլիսի 29-ին, Ծաղկաձորում, որին Նոր Ջուղայից եւ Շահինշահրից մասնակցել են 17 պատանիներ:

«alikonline.ir» - Հայաստանում կազմակերպւած «Քայլ դէպի տուն» ծրագրի առաջին փուլն սկիզբ առաւ 2019 թւականի յուլիսի 29-ին, Ծաղկաձորում, որին Նոր Ջուղայից եւ Շահինշահրից մասնակցել են 17 պատանիներ: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ընթացք տալով Սփիւռքի գործերի յանձնակատարի նամակին, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի կարգադրութեամբ համայնքում հրապարակւեց յայտարարութիւն եւ արդիւնքում ծրագրին մասնակցութեան դիմում ներկայացրին 17 պատանիներ, որոնց մեկնումի առնչութեամբ անհրաժեշտ աշխատանքներն ու համադրութիւնները կատարւեցին ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի միջոցով:

Յուլիսի 24-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը հիւրընկալեց մասնակիցներին եւ նրանց ծնողներին: Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը մտերմիկ զրոյց ունեցաւ պատանիների հետ եւ նրանց յորդորեց՝ ամենայն բծախնդրութեամբ ներկայացնել Նոր Ջուղան: Հանդիպմանը ներկայ էր նաեւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը:

Աւարտին Սրբազան Հայրը պատանիներին ճանապարհեց աղօթքով:

Խումբը Հայաստան մեկնեց յուլիսի 28-ի առաւօտեան:

«Քայլ դէպի տուն» ծրագիրն իր աւարտին է հասնելու օգոստոսի 11-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։