Հա

Համայնք

04/08/2019 - 12:10

Նոր Ջուղայի աշակերտ-ուհիները մասնակցելու են Հայաստանում կայանալիք Համահայկական օլիմպիադային

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ 2019 թւականի օգոստոսի 5-11-ը, Հայաստանում տեղի է ունենալու Համահայկական hայագիտական 9-րդ օլիմպիադան, որին Սպահանի հայոց թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների հովանաւորութեամբ Նոր Ջուղայից մասնակցելու են աշակերտ-ուհիներ՝ Անի Մկրտչեանը, Արսիս Յովհաննիսեանը, Ռենիա Մինասեանը, Արսինէ Հայրապետեանը, Նարինէ Խուդաբախշեանն ու Վահագն Թահմազեանը։

«alikonline.ir» - ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ 2019 թւականի օգոստոսի 5-11-ը, Հայաստանում տեղի է ունենալու Համահայկական hայագիտական 9-րդ օլիմպիադան, որին Սպահանի հայոց թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների հովանաւորութեամբ Նոր Ջուղայից մասնակցելու են աշակերտ-ուհիներ՝ Անի Մկրտչեանը, Արսիս Յովհաննիսեանը, Ռենիա Մինասեանը, Արսինէ Հայրապետեանը, Նարինէ Խուդաբախշեանն ու Վահագն Թահմազեանը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ինչպէս նախորդ տարիների, այս տարի եւս մասնակիցների ընտրութիւնը կատարւեց քննութեան միջոցով եւ արդիւնքում Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» երկսեռ միջնակարգ դպրոցի աշակերտութեան միջից ընտրւեցին վեց լաւագոյնները։

Նշւած աշակերտական պատւիրակութիւնը Հայաստան մեկնեց կիրակի՝ օգոստոսի 4-ի առաւօտեան։

Հարկ է նշել, որ պատւիրակութեանը օգոստոսի 1-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում ընդունեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ով աշակերտների հետ ունեցած իր մտերմիկ զրոյցով՝ առաւել ծանօթացաւ անցնող ամիսների ընթացքում կատարւած նախապատրաստական աշխատանքներին։ Այս շրջագծում «Քանանեան-Կատարինեան» դպրոցի փոխ-տնօրէն Ռիմա Սիմոնեանը նոյնպէս հանդէս եկաւ մի շարք տեղեկութիւններով։

Հանդիպմանը ներկայ էին նաեւ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, Կրթական խորհրդի անդամուհի Արինէ Մինասեանը, դպրոցի ուսուցչուհիները եւ մասնակիցների ծնողները։

Աւարտին Սրբազան Հայրը պատւիրակութեանը ճանապարհեց աղօթքով։

Նշենք, որ աշակերտների նախապատրաստական դասընթացների կազմակերպման եւ առարկաների դասաւանդման գործում համագործակցել են ուսուցչուհիներ՝ Ռիմա Սիմոնեանը, Անահիտ Թահմազեանը, Սեդա Դիլանչեանը, Քառոլին Դիլանչեանը եւ Կարին Տէր-Մարտիրոսեանը։ Պարի ուսուցումը կատարւել է Քրիստինէ Յակոբեանի, իսկ երգինը՝ Մարտին Թէրմադոյի միջոցով։ Աշակերտներին Հայաստանում ընկերակցելու են Սեդա եւ Քառոլին Դիլանչեանները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։