Հա

Համայնք

14/08/2019 - 10:00

Նոր Ջուղայի աշակերտական պատւիրակութիւնը փայլեց Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադայում

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ, 2019 թւականի օգոստոսի 5-11-ը, Աղւերանում անցկացւած Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադայի արդիւնքում, ինչպէս նախորդ օլիմպիադաները, փայլուն յաջողութիւններ արձանագրեց Նոր Ջուղայի աշակերտական վեց հոգանոց պատւիրակութիւնը։

«alikonline.ir» - ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ, 2019 թւականի օգոստոսի 5-11-ը, Աղւերանում անցկացւած Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադայի արդիւնքում, ինչպէս նախորդ օլիմպիադաները, փայլուն յաջողութիւններ արձանագրեց Նոր Ջուղայի աշակերտական վեց հոգանոց պատւիրակութիւնը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սոյն ծրագրին մասնակից աշակերտները միմեանց հետ մրցեցին մշակոյթի, հայոց պատմութեան եւ գրականութեան առարկաներում եւ արդիւնքների ամփոփումից յետոյ, Նոր Ջուղայի խումբն արժանացաւ հետեւեալ մրցանակների.

Նարինէ Խուդաբախշեան՝ Ա կարգի դիպլոմ.

Անի Մկրտչեան, Ռենիա Մինասեան եւ Արսինէ Հայրապետեան՝ Բ կարգի դիպլոմ.

Վահագն Թահմազեան՝ պատւոգիր՝ ինքնատիպ վերլուծութեան եւ իւրայատուկ մեկնաբանութեան համար։

9-րդ օլիմպիադայի շրջանակում կազմակերպւած երգի մրցոյթի արդիւնքում յաղթող ճանաչւեց Նարինէ Խուդաբախշեանը։

Յատկանշական է, որ օլիմպիադայի հայոց լեզւի եւ գրականութեան յանձնաժողովի նախագահ Դաւիթ Գիւրջինեանը փակման ծրագրում արտասանած իր արտայայտութիւնում, ընդգծելով, որ հայերէն խօսելը մեր ազգի նկարագրի ամենակարեւոր բաղադրիչներից է, ոչ միայն դրւատել է Նոր Ջուղայի հայ համայնքի անդամներին, որոնք աւելի քան 400 տարի Սփիւռքում ապրելով հանդերձ, լաւապէս խօսում են մայրենի լեզւով, այլեւ գնահատել է Նոր Ջուղայի աշակերտական պատւիրակութեան յաջողութիւնների իրականացման գործում դերակատար բոլոր ուսուցիչների ու պատասխանատուների կատարած աշխատանքը։

Նոր Ջուղայի պատւիրակութեանը՝ որպէս պատասխանատուներ ընկերակցում էին ուոսւցիչներ՝ Սեդա եւ Քառոլին Դիլանչեանները։

 

Լուսանկարները տրամադրեցին պատւիրակութեան անդամները

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։