Հա

Համայնք

07/09/2019 - 14:10

Իրանահայ երիտասարդ լեռնագնացը դժբախտ պատահարի զոհ դարձաւ

Օգոստոսի 20-ին Նոր Ջուղայից երիտասարդ լեռնագնաց Էդմոնդ Թահմազեանը 12 հոգանոց խմբով մեկնել է Չհարմահալ Բախտիարիի Քիար քաղաքի «Թանգէ Զենդան» կոչւող տարածքի բարձրունքները, որը գտնւում է «Սաբզքուհ» բարձրաբերձ լեռների պահպանւած տարածքում, բայց ցաւօք մէկ օր անց դժբախտ պատահարի զոհ է դառնում:

«ԱԼԻՔ» - Օգոստոսի 20-ին Նոր Ջուղայից երիտասարդ լեռնագնաց Էդմոնդ Թահմազեանը 12 հոգանոց խմբով մեկնել է Չհարմահալ Բախտիարիի Քիար քաղաքի «Թանգէ Զենդան» կոչւող տարածքի բարձրունքները, որը գտնւում է «Սաբզքուհ» բարձրաբերձ լեռների պահպանւած տարածքում, բայց ցաւօք մէկ օր անց դժբախտ պատահարի զոհ է դառնում:

Դէպքի կապակցութեամբ կապ հաստատեցինք հանգուցեալ Էդմոնդի քրոջ Տանիա Թահմազեանի հետ: Նա տեղեկացրեց. «Էդմոնդը ընկել է 2600 մետր խորութեամբ ձորը, իսկ երբ դէպքի մասին իրենք իրազեկ են դարձել, անմիջապէս դիմել են Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ Հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանին, ով չի խնայել իր կարելին պատկան օրգանների հետ կապ հաստատելու, ինչպէս Սպահանի կուսակալութիւն, Կարմիր Մահիկ կազմակերպութիւն, որոնք 12 օրեր անընդմէջ աշխատանք են տարել, այդ խիստ դժւարանցանելի տարածքից Էդմոնդի դիակը հանելու համար»:

Տեղեկութեան համաձայն, Սպահանի եւ Չհարմահալ Բախտիարի նահանգների պետական եւ փրկարարական ջոկատների 12-օրեայ տքնաջան աշխատանքներից յետոյ յաջողւել է Էդմոնդի դին հանել ջրից, տեղափոխելով դատաբժշկական կենտրոն: Տանիան իր եւ ընտանիքի անունից շնորհակալութիւն յայտնեց պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանին եւ բոլոր պատկան մարմիններին:

«ԱԼԻՔ»-ը իր խորազգաց ցաւակցութիւններն է յայտնում հանգուցեալի ընտանիքին, մերձաւորներին եւ ընկերներին:

 

Էդմոնդը ծնւել է 1994 թւականի յունւարի 19-ին. առաջին տարրականը սովորել է Շահինշահրում, իսկ երկրորդ տարրականից տեղափոխւել Սպահան, սովորելով «Արմէն» եւ «Կատարինեան» դպրոցներում: Նա պատանի տարիքից անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը եւ մինչեւ իր եղերական մահը եղել է հաւատարիմ գաղափարական: Էդմոնդը զբաղւել է կարատէ, թեկւանդօ մարզաձեւերով, վկայւել է «Դան2» տեկւանդոյի մարզչի վկայականով, ստացել է կարատէի ոսկեայ վկայական Ճապոնիայից եւ անդամակցել Իրանի միջազգային բադիգարդի անհատական պաշտպանութեան մասնագիտական ակադեմիային: Երկու տարի էր ինչ զբաղւում էր լեռնագնացութեամբ, ձորագնացութեամբ, ժայռամագլցմամբ եւ էկոտուրիզմով: Նա որդին էր Ռուբինա եւ Հայկազ Թահմազեանների, ունի երկու քոյրեր Տանիա եւ Մարիա:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։