Հա

Համայնք

Շաբաթ, 16 Փետրւարի 2013 13:22

ՀՅԴ-ի համակիրների հովանւորած Նոր Ջուղայի թեկնածուների ընտրական շտաբի բացումը եւ սոյն ցանկի երիտասարդ թեկնածուների հանդիպումը՝ համայնքի երիտասարդների հետ

Սպահանի հայոց թեմի 15-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւնների շրջագծում

altԹղթակից, Նոր Ջուղա - Սպահանի հայոց թեմի 15-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները կայանալու են փետրւարի 22-ին՝ Նոր Ջուղայի, Շահինշահրի եւ թեմի այլ շրջանների ընտրատարածքներում: Նոր Ջուղայի ընտրատարածքի 12 պատգամաւորներին ընտրելու համար՝ իրենց թեկնածութիւնն են առաջադրել 20 անհատներ, որոնցից 12-ը հովանաւորւում են ՀՅԴ-ի համակիրների կողմից:

Վերոնշեալ 12 թեկնածուների ընտրական շտաբի բացումը կատարւեց ուրբաթ, փետրւարի 15-ի երեկոյեան ժամը 8։30-ին՝ համայնքի անդամների ներկայութեամբ: Շտաբը գտնւում է Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում:
Բացման ծրագրում թեկնածուների քարոզչական աշխատանքները համակարգող յանձնախմբի անդամ Վերգինէ Միրզախանեանը ողջունելով ներկաներին՝ բացատրութիւններ տւեց շտաբի ծրագրերի եւ կայանալիք հանդիպումների կապակցութեամբ:
Այնուհետեւ երիտասարդների հետ մտերմիկ հանդիպում ունեցան թեկնածուներ՝ Ռուբէն Խաչիկ Գրիգորին, Սկառլետ Հայրապետեանը, Գեղարդ Մանսուրեանն ու Վահէ Շահիջանեանը, որտեղ ներկայացնելով իրենց ծրագրերը եւ մտահոգութիւնները՝ ունկնդրեցին երիտասարդների տեսակէտներն ու առաջարկները:
ՀՅԴ-ի համակիրների կողմից հովանաւորւած ցանկի թեկնածուների ժողովրդական հանդիպումները կայանալու են շաբաթ եւ երեքշաբթի, փետրւարի 16-ին եւ 19-ին, երեկոյեան ժամը 8-ին, շտաբում, իսկ Նոր Ջուղայի ընտրատարածքի թեկնածուների ժողովրդական հանդիպումները՝ կիրակի եւ երկուշաբթի, փետրւարի 17-ին եւ 18-ին երեկոյեան ժամը 7։30-ին, Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։