Հա

Համայնք

Կիրակի, 13 Յունւարի 2013 12:25

ՆՈՐ ՋՈՒՂԱ - Ամանորի եւ Ս. Ծննդեան տօները մեծ շուքով նշւեցին Սպահանի հայոց թեմում

Նոր տարւայ կէս գիշերից անց՝ 2013 թւականի յունւարի 1-ին, ժամը 00։30-ին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի, Գոհաբանական աղօթք կատարւեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում, որտեղ առաջնորդ Սրբազան Հայրն իր Ամանորի պատգամը յղեց ներկաներին։

alt

Նոյն օրն առաւօտեան ժամը 10-ին, կրկին Ս. Ամենափրկիչ վանքի մայր եկեղեցում, մատուցւեց ս. պատարագ։ Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը:
Արարողութիւնից յետոյ՝ Սրբազան Հայրն Ամանորի կապակցութեամբ շնորհաւորանքներ ընդունեց առաջնորդարանի Ծաղկեայ դահլիճում, ուր Սպահանի հայոց Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանն ամփոփ զեկոյց ներկայացրեց անցնող մէկ տարւայ ընթացքում սոյն խորհրդի իրագործած աշխատանքների մասին, իսկ շնորհաւորանքի ուղերձով հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։ Վերջում Սրբազան Հայրը կրկին շնորհաւորեց եւ բարեմաղթանքներ յղեց բարեբաստիկ առիթի կապակցութեամբ։

alt

Շաբաթ, յունւարի 5-ին, երեկոյեան ժամը 4։30-ին, Ճրագալոյցի առիթով, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի եկեղեցիներում մատուցւեց ս. պատարագ։ Թեմակալ առաջնորդը նախագահեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում մատուցւող ս. պատարագին։
Կիրակի, յունւարի 6-ին, առաւօտեան ժամը 9։30-ին, դարձեալ Նոր Ջուղայի ու Շահինշահրի եկեղեցիներում մատուցւեց ս. պատարագ՝ Ս. Ծննդեան տօնի առթիւ, ապա կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւն։ Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում պատարագը մատուցւեց առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ, որի ընթացքում իր հայրական պատգամը փոխանցեց ներկայ ժողովրդին։ Սրբազան Հօր յաւուր պատշաճի քարոզն ընթերցւեց նաեւ միւս եկեղեցիներում՝ յընթացս պատարագի։
Նոյն օրը երեկոյեան Ջրօրհնէքի արարողութիւն տեղի ունեցաւ Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում՝ ձեռամբ Սրբազան Հօր, որից յետոյ՝ նա առաջնորդարանի Ծաղկեայ դահլիճում ընդունեց Ս. Ծննդեան տօնի առթիւ շնորհաւորանքները։
Վերոնշեալ բոլոր արարողութիւններին ներկայ էին հոծ թւով հաւատացեալներ։

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։