MENU
Ապրիլի 24-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին նւիրւած կենտրոնական ձեռնարկը կազմակերպութեամբ՝ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեանը:
Հազարաւոր թեհրանահայեր այս տարի եւս Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին իրենց խուռներամ շարքերով Ապրիլի 24-ին մասնակցեցին լուռ բողոքի երթին:
Հայոց Ցեղասպանութեան իրականութիւնը միջազգային հանրութեան եւ ոչ-հայ հասարակութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով ապրիլի 23-ին կազմակերպւել էր մամլոյ ասուլիս, նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութիւնը ոգեկոչող կենտրոնական յանձնախմբի:
Ապրիլի 23-ի երեկոյեան հազարաւոր թեհրանահայեր համախմբւեցին Ս. Սարգիս եկեղեցում ոգեկոչելու Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցը:
Երկուշաբթի, Ապրիլ 24-ին, սրբադասւած մեր նահատակների յիշատակի 102-րդ տարելիցի առիթով, Ատրպատականի հայոց թեմում մատուցւեցին ս. պատարագներ՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, որոնց յաջորդեց «Բարեխօսական կարգ» եկեղեցական յատուկ արարողութիւնը՝ նւիրւած նահատակ սրբերին:
Ապրիլի 24-ի առաւօտեան, սկզբում կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբի ձեռամբ Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, ապա ազգային մարմինների ու հաստատութիւնների ծաղիկների մատուցման արարողութիւնից յետոյ, ժամը 12։00-ին, բազմահազար Ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ սկիզբ առաւ բողոքի քայլարշաւը։
Եոհաննէս Հանը սահմանադրական փոփոխութիւնները Թուրքիայի ժողովրդավարութեան տեսանկիւնից վտանգաւոր յետքայլ է անւանել: Իսկ մահապատժի վերականգնման դէպքում ԵՄ-ի յանձնակատարը յայտարարել է ԵՄ եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւններում լարւածութեան առաջացման հնարաւորութեան մասին:
«Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի օրը՝ 2017 թ. ապրիլի 24-ին, մենք՝ «Մարդու իրաւունքների միութեան» բոլոր ներկայացուցիչներս, միաձայն եւ միաժամանակ ողջ ուժով բարձրաձայնում ենք. «ԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԷՆ: ՅԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՎԵՐՋ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԵՐՔՄԱՆԸ»,- ասւած է յայտարարութեան մէջ: