Հա

Համայնք

Items filtered by date: Հինգշաբթի, 04 Յունւարի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
%PM, %04 %444 %2018 %13:%Հնվ

4 յունւարի 2018

Published in PDF

ԱՄՆ-ի նախագահը պատրանքների գիրկն է ընկել Իրանում պառակտում սերմանելու եւ երկիրն ապակայունացնելու նրա փորձերն ապարդիւն են անցնելու:

Published in Իրան
%PM, %04 %409 %2018 %12:%Հնվ

Խորհուրդ Ծննդեան

Այսօր որեւէ մէկ ժամանակից աւելի անհրաժեշտ է վերանորոգ հաւատքով լիցքաւորւելու ծննդեան սիրոյ ու խաղաղութեան պատգամով։ Քրիստոսի՝ այսինքն սիրոյ եւ խաղաղութեան Իշխանի ծննդավայր Բեթղեհէմն ու շրջակայքը փոթորկալից վիճակում են, Միացեալ Նահանգների նախագահի տխրահռչակ այն որոշումի պատճառով, որով նա իր երկրի դեսպանատունը Թել Աւիւից Երուսաղէմ փոխադրելու որոշում է կայացրել։ Անարդար եւ ճակատագրական որոշում, որը անտեսում է պաղեստինցի ժողովրդի պատմական իրաւունքները։

Published in Թեհրան

Կիրառւած սահմանափակումների վերածման համար, «Telegram»-ը պէտք է երաշխաւորի, որ այլեւս չի թոյլատրելու ահաբեկչական բովանդակութիւն պարունակող լուրերի տարածումը: 

Published in Իրան
%AM, %04 %354 %2018 %11:%Հնվ

Ճանաչո՞ւմ ես Նրա աստղը

Սուրբ Ծննդեան իւրաքանչիւր տօնակատարութիւն համայն քրիստոնեայ աշխարհի առջեւ բացում է մեր մոլորակի ընդհանուր տեսադաշտը, իր այժմէական եւ ամենից հարազատ գոյներով: Իրական կեանքի այս պատկերները արւեստագէտներ չեն նկարել, ո՛չ էլ համակարգչային արդիական ծրագրերով իրագործւել են դրանք մասնագէտ գծագրիչների կողմից: Այս պատկերները իրենց պայծառ ու տժգոյն արտայայտութիւններով, մարդ էակի առօրեայ կեանքն են ներկայացնում, ամենամեծ հաւաքականութիւններից սկսած, մինչեւ իւրաքանչիւր անհատի սեփական կեանքի ներանձնական միջավայրը՝ հոգին:

Published in Ատրպատական
%AM, %04 %347 %2018 %10:%Հնվ

Նոր մարդ լինենք

Սիրելի հայորդիներ, Յիսուս Քրիստոսի Ծննդեան տօնը իր մէջ կը սրբացնէ ու կիւրացնէ ընտանիք կազմելու, բայց մանաւանդ որդեծննդեան գաղափարն ու իդէալը: Ուստի, Ս. Ծննդեան այս տօնին առիթով, եկէք ազգովի վերադառնանք մեր աւանդական ու պապենական կենցաղակերպին, փոխենք մեր մտածումը, հոգեբանութիւնն ու հասկացողութիւնը, եւ փրձենք ըլլալ բազմանդամ ու բազմազաւակ ընտանիքներ, այնքան որքան իւրաքանչիւրիս պարագաներն ու կարողութիւնները կը ներեն, որպէսզի մեր այսօրւայ բազմածին երեխաները դառնան մեր ազգի փայլուն, պայծառ ու հզօր ապագայի երաշխիքն ու կռւանը:

Published in Նոր Ջուղա

Չարժի առաջընթաց սպասել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում: «news.am»-ի հետ զրոյցում այսպիսի տեսակէտ յայտնեց ԱԺ Դաշնակցութիւն խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը:

Նրա խօսքով՝ այս տարիների ընթացքում ակնյայտ դարձաւ, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը թոյլ չի տայ հակամարտութեան կարգաւորման գործում որեւէ լուրջ առաջընթաց սպասել:

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յունւարի 3-ին հեռախօսազրոյց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ: 

Published in Իրան

Թրամփի օրօք Միացեալ Նահանգները ընդունել է 29022 փախստական, ինչը վերջին 15 տարիների կտրւածքով ամենացածր ցուցանիշն է։

Published in Միջազգային
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։