Հա

Համայնք

Items filtered by date: Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2018 18:10

Հիմա քոչարի՞, թէ՞ եալլը

Լրատւամիջոցներից տեղեկացանք, որ 2018 թ․ նոյեմբերի 28-ին հայկական ժողովրդական հանրայայտ պարը՝ քոչարին, որպէս Նախիջեւանի ազգային խմբակային պար՝ ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի անյապաղ պաշտպանութեան կարիք ունեցող ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ցանկում (գրանցւել է եալլը անունով՝ փակագծում՝ քոչարի, թենզերէ. Yalli (Kochari, Tenzere), traditional group dances of Nakhchivan)։ Ինչպէս տեսնում ենք, այն գրանցւել է որպէս Նախիջեւանի աւանդական խմբային պար:

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արատահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում Հայաստանը, քաղաքական զարգացումների բոլորովին նոր փուլ է թեւակոխելու:

Մերօրեայ իրականութիւնը շատ է նման Ջորջ Օրւէլի «Անասնաֆերմա»-ին: 1917 թւականի բոլշեւիկեան յեղափոխութեան եւ դրան յաջորդած ստալինիզմի ժամանակաշրջանին վերաբերող քաղաքական սատիրայի եւ հակաուտոպիական ժանրից այս վիպակը, կարծես, ճիշտ ու ճիշտ գրւած է նաեւ մեր օրերի Հայաստանի համար: «Անասնաֆերմա»-ի պէս մեզ մօտ էլ շատ արագ ի յայտ է եկել, այսպէս կոչւած, արտօնեալների մի խաւ, որը մտել է «Անասնաֆերմա»-ի նոր տէրերի կերպարի մէջ՝ իւրացնելով նրանց կարգախօսը` «Բոլոր չորքոտանիները հաւասար են, իսկ երկոտանիները՝ աւելի հաւասար»: Նոր Հայաստանի մերօրեայ «տէրերն» իրենց թոյլ են տալիս այն բոլորը, ինչ մտքներով կանցնի. չէ՞ որ նրանք են մեր իրականութեան պարոն Ջոնզին վռնդել ֆերմայից եւ մեզ պարգեւել այնքան երազած ազատութիւնը: Նրանք հիմա ամենակարող տէր ու տնօրէններ, ամենաարդար դատաւորներն են` կարող են զրպարտել, մեղադրել ու դատապարտել ցանկացած մարդու, ով կը համարձակւի ընդդիմանալ իրենց եւ հակառակ կարծիք արտայայտել:

ՀՀ սփիւռքի փոխնախարար` ոմն Բաբգէն Տէր-Գրիգորեանի՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի հասցէին արւած եւ որոշ ժամանակ անց ջնջւած ծաղրավիրաւորական գրառումը լաւագոյնս բնորոշում է Նիկոլ Փաշինեանի կառավարութեան ծայրայեղ ցինիկ վերաբերմունքը հայ սփիւռքի նկատմամբ: Այս մասի ըստ «yerkir.am»-ի՝ ֆէսյբուքեան իր էջում գրել է պատմաբան Վահէ Սարգսեանը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ պատգամաւորի թեկնածու Արծւիկ Մինասեանի հետ:

Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2018 13:11

29 նոյեմբերի 2018

Published in PDF

Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան դատապարտել են Սիրիայում քիմիական զէնքի կիրառումը եւ պահանջել Քիմիական զէնքի արգելման կազմակերպութիւնից` պրոֆեսիոնալ հետաքննութիւն անցկացնել: Այդ մասին ասւում է երկրների յայարարութիւնում:

Published in Իրան

ՀՀ գլխաւոր դատախազի տեղակալ Արմէն Յարութիւնեանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան ստուգումների եւ ֆինանսական վերահսկողութեան գլխաւոր տեսչութեան պատւիրակութեանը՝ տեսչութեան նախագահի տեղակալ Ալի Ֆարհադի գլխաւորութեամբ:

Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2018 12:07

Դեմարշ Եռաբլուրի դէմ

Ասում էի, չէ՞, ընտրարշաւը ծրագրերի ու գաղափարների մրցակցութեան փոխարէն տուրք է տալու սենսացիաներին ու սկանդալներին: Առաջին իսկ օրը ապացոյցը տւեց ՔՊ նախագահ Սասուն Միքայէլեանը: Ընտրարշաւի առաջին օրը «Սասուն» ջոկատի հրամանատարը, որ ուզում է դառնալ ԵԿՄ նախագահ, Թալինում վերցրեց ու յայտարարեց. «Մենք յաղթել ենք Արցախեան պատերազմում: Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս յաղթանակը, որ մեր հանրապետութիւնում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, աւելի կարեւոր էր, քան թէ արցախեան ազատամարտը։ Որովհետեւ այն յաղթանակը կատարւեց մեր ազգի քաջորդիների շնորհիւ եւ այդ յաղթանակի արդիւնքը պէտք է տեսներ մեր հայ ժողովուրդը, որը նախորդ իշխանութիւնները չթոյլատրեցին: Մեր ժողովուրդը չհասկացաւ մեր յաղթանակի գինը, չպատկերացրեց, հետագայում աղաւաղւեց ամէն ինչը, թե ինչ մարդիկ ինչի համար գլուխ դրեցին զոհասեղանին»:

Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2018 12:03

«Հայոց աշխարհ». «Պատմութիւնը կրկնւում է»

«Հայոց աշխարհ» օրաթերթը գրում է. «Ինչպէս յայտնի է, Թալինում ունեցած իր ելոյթում Փաշինեանի մերձաւոր զինակից Սասուն Միքայէլեանը գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնը հռչակեց որպէս Արցախեան ազատամարտից աւելի կարեւոր իրադարձութիւն։ 

Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։