Հա

Համայնք

Նոր Ջուղայի «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի վեցերորդ դասարանի աշակերտ-ուհիների աւարտական ձեռնարկը, որը նւիրւած էր ՀՀ հիմնադրման 100-ամեակին, տեղի ունեցաւ երկուշաբթի՝ 2018 թւականի յունիսի 18-ի երեկոյեան, հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում: 

Published in Նոր Ջուղա

Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան եւ դպրոցի հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչների նախաձեռնութեամբ, կիրակի՝ 2018 թւականի յունիսի 10-ի երեկոյեան, կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում տեղի ունեցաւ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած գիտելիքների մրցոյթ՝ դպրոցի հինգերորդ եւ վեցերորդ դասարանների աշակերտների մասնակցութեամբ: Միջոցառումը հովանաւորւել էր Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի կողմից: 

Published in Նոր Ջուղա

Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի տնօրէն Մեհդի Էսմայիլին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը՝ կազմւած նոյն հիմնարկի բարձրաստիճան պատասխանատուներից ու օգնականներից, չորեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 3-ի առաւօտեան, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ այցելեցին Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիր, որտեղ «Ալենուշ Տէրեան» դահլիճում հանդիպում ունեցան համայնքիս հայոց ազգ. դպրոցներ՝ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների տնօրինութիւնների ու հայ ուսուցիչների հետ:

Published in Նոր Ջուղա

Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարան-մատենադարանի հիմնադրման 110-ամեակի յոբելեանական յանձնախումբն իր նախաձեռնած միջոցառումների շրջագծում, այս անգամ տարրական դպրոցի աշակերտութեան համար կազմակերպեց ընթերցանութեան մրցոյթ-միջոցառումներ՝ հիմնականում նպատակ ունենալով մատաղ սերնդի սէրը հայերէն ընթերցանութեան նկատմամբ բարձրացնելու եւ հայ գրականութեան թանկագին գոհարներին նրանց առաւել ծանօթացնելու:

Published in Նոր Ջուղա

Սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի բակում ի մի էին եկել տարրական օղակի «Արմէն» երկսեռ, ուղեցոյց-միջնակարգ օղակների «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց դպրոցների աշակերտ-աշակերտուհիները, տեսչութիւնները, ուսուցչական կազմերը, ծնողական խորհուրդներն ու ծնողները:

Published in Նոր Ջուղա

Երկուշաբթի, փետրւարի 3-ի առաւօտեան, ընկերակցութեամբ Սպահանի նահանգի Ուսումնադաստիարակչութեան ընդհանուր հիմնարկի եւ նոյն հիմնարկի Սպահան քաղաքի 3-րդ շրջանի ներկայացուցիչների, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիր այցելեցին Դանիայի Մանկավարժական ֆակուլտետի շուրջ 50 ուսանողներ, ովքեր իրենց փորձավարական շրջանն էին անցկացնում Իրանում՝ երկրի ուսումնադաստիարակչութեան համակարգն ուսումնասիրելու նպատակով։

Published in Նոր Ջուղա

Նոր Ջուղայի «Արմէն» տարրական դպրոցի դասարանների պակասը լրացնելու նպատակով՝ Սպահանի հայոց Թեմական խորհրդի որոշմամբ 2013 թւականի յունիսի վերջերից սկսւել էին չորս դասարանների շինարարական աշխատանքներ՝ հայոց ազգային կրթահամալիրի հիւսիսային բակի արեւելեան բաց տարածքում եւ արդիւնքում՝ երկյարկանի ու արդիական շէնքի կառուցումն աւարտւեց օրեր առաջ։

Published in Նոր Ջուղա

«Արմէն» դպրոցի շինարարական նախագծի իրագործման աշխատանքն սկսւել է 2013-ի յունիսի վերջերից եւ արագ թափով իրագործւում է. կառուցւել է երկյարկանի շէնք՝ 4 դասարաններով եւ արդի յարմարութիւններով, որոնք օգտագործման կը յանձնւեն 2013-2014 ուսումնական տարեշրջանից սկսեալ՝ աւելի յարմար միջավայր ստեղծելով նոր սերունդի հայեցի-կրթական դաստիարակութեան համար:

Published in Նոր Ջուղա
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։