Հա

Համայնք

Կիրակի՝ 2018 թւականի յուլիսի 8-ի առաւօտեան, Հայաստանեայց Աառքելական Սուրբ եկեղեցու 3-րդ Տաղաւար տօնի՝ Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան առթիւ, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եւ Փերիոյ գաւառի հայաբնակ Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցիներում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ։ 

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի պատգամաւորական ժողովի Փերիոյ շրջանի պատգամաւոր Ջանի Նազարեանից տեղեկացանք, որ սոյն գաւառի հայբանակ Բոլորան գիւղի բնակիչները Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով, գիւղում կազմակերպել են մոմավառութեան արարողութիւն եւ բողոքի համահաւաք։

Published in Նոր Ջուղա

Հայաստանեայց Աառքելական Սուրբ եկեղեցու 3-րդ Տաղաւար տօնի՝ Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան (Վարդավառ) առթիւ, կիրակի՝ յուլիսի 23-ի առաւօտեան, Փերիոյ գաւառի Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ։ 

Published in Նոր Ջուղա

Տիրոջ Պայծառակերպութեան տօնը (Վարդավառ) ս. եւ անմահ պատարագի մատուցմամբ նշւեց կիրակի՝ յուլիսի 3-ի առաւօտեան, Փերիա գաւառի հայաբնակ Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցում, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ։ Օրւայ պատարագիչն էր Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, իսկ ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամները։

Published in Նոր Ջուղա

Կիրակի, օգոստոսի 30-ին, կառավարութեան շաբաթւայ առթիւ, Փերիա գաւառի հայաբնակ Բոլորան գիւղում, վերանորոգումից յետոյ վերաբացւեց Խանէ Բեհդաշթ անւամբ առողջապահական կենտրոնը: Շէնքը հիմնանորոգւել է եւ կենտրոնն օժտւել մի շարք բժշկական արդիական սարքաւորումներով, որոնց համար անհրաժեշտ ֆինանսաւորումները իրականացւել են երկրի Առողջապահութեան նախարարութեան միջոցով:

Published in Նոր Ջուղա
Կիրակի, 09 Օգոստոսի 2015 11:00

Այցելութիւն՝ հայկական ակունքներ...

Թեհրանի Հ. Բ. Ը. Մ. Կանանց բաժանմունքի նախաձեռնութեամբ, սոյն թւականի յուլիսի 6-ին, երեք օր տեւողութեամբ ուղեւորութիւն եղաւ դէպի Խանսար եւ շրջակայ հայաբնակ գիւղերը՝ Խոյգան, Բոլորան, Շուրիշկան։
12 հոգուց բաղկացած մեր խումբը Խանսար հասնելուն պէս այցելեց վերոյիշեալ քաղաքի տեսարժան վայրերը՝ «Քուչէբաղհա», «Արգէ գոգադ», «Խանէյէ Հաբիբի»... Ապա գիշերեցինք նոյն քաղաքում գտնւող հիւրանոցում։

Published in Համայնք

Տ. Բաբգէն արք. Չարեանն իր խօսքի աւարտին շնորհակալութիւն յայտնելով Բոլորան գիւղի եկեղեցու նախկին վարչութեանը, ուժ ու կորով մաղթեց նորանշանակ կազմին՝ գիւղը եւ եկեղեցին պայծառ պահելու գործում։
Եկեղեցական արարողութիւնից յետոյ առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց գիւղի շրջապատում վրանների մէջ օթեւան գտած ժողովրդին եւ մասնակից լինելով նրանց ուրախութեանը, փոխանցեց իր օրհնութիւնը։

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի Փերիոյ շրջանի պատգամաւոր՝ Ջանի Նազարեանից տեղեկացանք, որ սոյն շրջանի Բոլորան հայաբնակ գիւղի բնակչութիւնը մի շարք միջոցառումների կազմակերպմամբ ոգեկոչել է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը:

Published in Նոր Ջուղա

Իրանահայութիւնը Իրանում իր դարաւոր պատմութեան ընթացքում աչքի է ընկել ոչ միայն արհեստի ու արւեստի տարբեր բնագաւառներում ցուցաբերած իր աշխատանքներով, այլեւ՝ պետական տարբեր օրգաններում իր ներդրումների բերումով:
Յիշեալներից է Միքայէլ Շահիջանեանը, որը կարգապահական ուժերում սպայի աստիճանով հանգստի է կոչւել 1986 թւականին: Նրա հետ ունեցել ենք հարցազրոյց, որը ներկայացնում ենք ստորեւ:

Published in Համայնք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։