Հա

Համայնք

Նախաձեռնութեամբ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութեան եւ համագործակցութեամբ պատկան Գրական միաւորի ու Ձեռնարկային յանձնախմբի, ուրբաթ՝ 2018 թւականի նոյեմբերի 30-ի երեկոյեան, մասնաճիւղի կենտրոնատեղիում յոբելեանական միջոցառում իրակնացւեց՝ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան հիմնադրման 88-ամեակի առթիւ։ 

Published in Նոր Ջուղա

Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութեան գեղեցիկ մտայղացմամբ այս ամառ, նոյն մասնաճիւղի կենտրոնատեղիում փոքրիկների համար կազմակերպւեցին հետաքրքիր եւ խանդավառ ծրագրեր, որոնց շնորհիւ ոչ միայն երեխաներն զբաղւեցին եւ գեղեցիկ պահեր ապրեցին, այլեւ առաւել հարստացրին իրենց գիտելիքների շտեմարանը։

Published in Նոր Ջուղա

Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ, պատկան կենտրոնատեղիում, անդամուհիների մասնակցութեամբ կազմակերպւեց մտերմիկ ու ջերմ միջոցառում, չորեքշաբթի՝ 2018 թւականի ապրիլի 18-ի երեկոյեան։

Published in Նոր Ջուղա

Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մսանաճիւղի «Մեղեդի» մանկապատանեկան երգչախմբի համերգն իրականացաւ հինգշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում։ Խանդավառ երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։ 

Published in Նոր Ջուղա

Սեպտեմբերի 21-ի երեկոյեան՝ մասնակցութեամբ միութենականների եւ մի շարք հրաւիրեալների, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի յարկի ներքոյ տեղի ունեցաւ միջոցառում՝ նւիրւած ՀՀ վերանկախացման 25-ամեակին:

Published in Նոր Ջուղա

2015 թւականի օգոստոսի 6-ին, Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանն ընդունեց Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի նորընտիր վարչութեան անդամներին:
Նորընտիր վարչութեան նախագահ Վրթանէս Մկրտչեանը Սրբազան Հօրը ներկայացրեց միութեան վարչութեան անդամներին: Նա իր խօսքերի մէջ շնորհակալութիւն յայտնեց թեմակալ առաջնորդին՝ միութեան աշխատանքներն ու ձեռնարկները հովանաւորելու համար:

Published in Նոր Ջուղա

Փերիոյ Կրթասիրաց միութեան Կենտրոնական վարչութեան եւ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութեան դիմումներով եւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի որոշմամբ վերջերս Նոր Ջուղայի հայոց ազգային «Կատարինեան» դպրոցի նախկին շէնքը՝ որպէս կենտրոնատեղի տրամադրւեց նշւած զոյգ միութիւններին։

Published in Նոր Ջուղա

Որպէս նախաբան, միութեան կրտսեր անդամուհիներից Վեհանուշ Խուդաբախշեանը ասմունքեց Յովհաննէս Թումանեանի «Հոգեհանգիստ» բանաստեղծութիւնը, ապա մասնաճիւղի վարչութեան նախագահ Սերոժ Վարդանեանը ողջունելով ներկաներին, շեշտեց, որ իւրաքանչիւր հայ պարտականութիւն ունի «Յիշում եմ եւ պահանջում» նշանաբանի ներքոյ իր լուման ներդնել պահանջատիրական պայքարում՝ իր ձայնը միացնելով համայն հայութեան արդար ձայնին։

Published in Նոր Ջուղա

Ուրբաթ, նոյեմբերի 14-ի երեկոյեան ժամը 4-ից, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի հարազատ յարկի ներքոյ, նախաձեռնութեամբ նոյն միութեան վարչութեան եւ կազմակերպութեամբ Ձեռնարկային յանձնախմբի՝ գողտրիկ եւ մտերմիկ միջոցառում իրականացւեց՝ նւիրւած Տարեցների տարւան, որին ներկայ էին մասնաճիւղի անդամ-անդամուհիները եւ մի շարք հրաւիրեալներ։

Published in Նոր Ջուղա

Ուրբաթ, ապրիլի 25-ի առաւօտեան ժամը 6-ին, Հայ ուսում. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի կազմակերպութեամբ, թւով 45 հաւատացեալներ մեկնեցին Փերիա գաւառի «Լուսահանգիստ» կոչւող սրբավայր, որտեղ տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան արարողութիւն՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի։

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։