Հա

Համայնք

Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատուի նախաձեռնութեամբ, երկուշաբթի՝ 2018 թւականի յունիսի 25-ից սկսած, նոյն գրադարանի հարազատ յարկի ներքոյ, իրականացւեց «Եկէք խաղանք հայկական խաղեր» խորագրով հայոց լեզւին նւիրւած մրցութային միջոցառումը, հիմնականում նպատակ ունենալով հարստացնելու մասնակիցների հայերէնի բառապաշարը։ Հարկ է նշել, թէ սա առաջին անգամը չէ, որ այս գրադարանում իրականացւում են հայոց լեզւին նւիրւած միջոցառումներ։

Published in Նոր Ջուղա

Երկուշաբթի, հոկտեմբերի 18-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքում համախմբւել էին հայորդիներ՝ տօնելու Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի մայր եկեղեցու անւանակոչութեան տօնը, որը նշւած է իբրեւ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի տօն:
Երեկոյեան ժամը 17:30-ին սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ձեռամբ:

Published in Նոր Ջուղա

Հինգշաբթի, սեպտեմբերի 8-ի առաւօտեան ժամը 11:00-ին Ս. Ամենափրկչեան վանք այցելեց Ֆրանսիայի Ազգային խորհրդարանի նախագահ՝ Կլաուդ Բարտելոնը, ում ընկերակցում էին Իրան-Ֆրանսիա ընկերութեան խորհրդարանական խմբակի ատենապետը, Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին յարաբերութիւնների խորհրդի փոխատենապետը, Ֆրանսիայի խորհրդարանի Պաշտպանութեան-ազգային խորհրդի անդամներից եւ խորհրդարանական պատւիրակութիւն:

Published in Նոր Ջուղա

Չորեքշաբթի, ապրիլի 20-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի Ոգեկոչման յանձնախմբերի համադրմամբ՝ Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի, «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների աշակերտութիւնը՝ իրենց պատասխանատուների գլխաւորութեամբ մասնակցեցին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքում կազմակերպւած դպրոցական ծաղիկների մատուցմանը եւ գեղարւեստական ձեռնարկին:

Published in Նոր Ջուղա

Կիրակի՝ Ապրիլի 24-ի երեկոյեան ժամը 4:30-ին, Ս. Ամենափրկչեան վանք այցելեց Ուրուգւայի փոխնախագահ Ռաուլ Ֆեռնանդօ Սենդիկ Ռոդռիգէսը: Նրան ընկերակցում էր Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Ուրուգւայի լիազօր եւ արտակարգ դեսպանը:
Պատւիրակութեանը դիմաւորեցին Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները:

Published in Դիտանկիւն

Կազմակերպութեամբ՝ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան, իրանահայ 28-րդ Գարնանային խաղերի հանդիսաւոր բացումը տեղի է ունենալու ուրբաթ՝ մարտի 18-ի, ժամը 19:30-ին, միութեան մարզասրահում:
Այս շրջանի խաղերը նւիրւած են ՀՀ վերանկախացման եւ ԼՂՀ հիմնադրման 25-ամեակին:

Published in Նոր Ջուղա
Երեքշաբթի, 19 Յունւարի 2016 09:20

2016-ի Ամանորը՝ Ս. Ամենափրկչեան վանքում

Յունւարի 1-ի առաջին պահերին՝ առաւօտեան ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում եւ Ս. Ամենափրկչեան վանքի բակում, աննախադէպ բազմութեամբ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հաւատաւոր հայորդիներ իրար շուրջ էին հաւաքւել, աղօթք բարձրացնելու առ Աստւած՝ գոհութիւն յայտնելու անցնող տարւայ ընթացքում շնորհած բարիքների համար եւ խնդրելու՝ որպէսզի Նոր տարին դառնայ ցանկալի եւ աստւածահաճոյ:

Published in Նոր Ջուղա

Չորեքշաբթի, սեպտեմբերի 2-ին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանք այցելեցին Լիբանանի ՀՅԴ, «Հեզբօլլահ», «Ժողովրդական շարժում», ազգային, աշխատաւորական, դեմոկրատ եւ իսլամ ու քրիստոնեայ այլ կուսակցութիւնների ղեկավարներից եւ ներկայացուցիչներից բաղկացած առաւել քան քսան հոգանոց մի պատւիրակութիւն:

Published in Նոր Ջուղա

Հինգշաբթի, փետրւարի 12-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Վարդանանց հերոսամարտի նահատակների յիշատակին, ձեռամբ Տ. Վազգէն քհնյ. Քեօշկերեանի եւ մասնակցութեամբ քահանայից ու դպրաց դասերի։ Արարողութեան ընթաց քում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի։

Published in Նոր Ջուղա

Երկուշաբթի, հոկտեմբերի 20-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքը առլեցուն էր Նոր Ջուղայից, Շահինշահրից եւ Թեհրանից ի մի եկած ուխտաւոր հայորդիներով, ովքեր համախմբւել էին տօնելու վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցու կառուցման 350-ամեակը եւ անւանակոչութեան, միաժամանակ Ս. Ամենափրկչեան վանքի տօնը:

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։