Հա

Համայնք

Կիրակի՝ 2018 թւականի յուլիսի 8-ի առաւօտեան, Հայաստանեայց Աառքելական Սուրբ եկեղեցու 3-րդ Տաղաւար տօնի՝ Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան առթիւ, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եւ Փերիոյ գաւառի հայաբնակ Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցիներում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ։ 

Published in Նոր Ջուղա

Կիրակի՝ 2018 թւականի մայիսի 20-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ու Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների, ինչպէս նաեւ հոծ բազմութեան ներկայութեամբ, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը մատուցեց իր անդրանիկ եպիսկոպոսական ս. պատարագը: 

Published in Նոր Ջուղա

Մայիսի 28-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ երգեցողութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի։ Արարողութեանը նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը։ Ս. պատարագին ներկայ էին նաեւ թեմիս հոգեւորականաց ու դպրաց դասերը եւ հոծ թւով ժողովուրդ։

Published in Նոր Ջուղա

Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի, Համբարձման տօնի առթիւ, հինգշաբթի՝ մայիսի 25-ի առաւօտեան, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եւ Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցիներում։

Published in Նոր Ջուղա

Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների ծիրում, մայիսի 4-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի նախագահութեամբ, թեմի հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցութեամբ եւ հոծ հաւատացեալների ներկայութեամբ կատարւեց Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների մասունքով խաչերի օծման արարողութիւնը:

Published in Նոր Ջուղա

Երեկոյեան ժամը 7:30-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի նախագահութեամբ եւ թեմի հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցութեամբ կատարւեց Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների Բարեխօսական կարգը:

Published in Նոր Ջուղա

Կիրակի, մարտի 20-ի առաւօտեան ժամը 10։30-ին, ծխատէր քահանայ հայրերի միջոցով ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Յովհաննու, Ս. Աստւածածին եւ Ս. Մինաս եկեղեցիներում, ուր հանդիսաւորութեամբ նշւեց Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակը՝ Ծաղկազարդ տօնը։

Published in Նոր Ջուղա

2015 թ. դեկտեմբերի 26-ին՝ Ս. Ստեփանոս Նախավկայի տօնին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց, որի ընթացքում կատարւեց նաեւ սարկաւագական ձեռնադրութիւն: Պատարագիչն էր Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը:

Published in Նոր Ջուղա

Կիրակի, նոյեմբերի 15-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի եւ ձեռամբ Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի, կիրակնօրեայ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, որին մասնակցում էին նաեւ Տ. Արտակ վրդ. Արաբեանը եւ դպրաց դասը։ Երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։

Published in Նոր Ջուղա

Շաբաթ, հոկտեմբերի 31-ի երեկոյեան ժամը 5։30-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում տեղի ունեցաւ Կիրակնամուտի արարողութիւն, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի։ Ներկայ էին հոգեւորականաց ու դպրաց դասերը, արարողութեան երգեցողութիւնը կատարում էր Ս. Ամենափրկչեան վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ ղեկավարութեամբ խմբավար Համիկ Ալեքսանդրեանի։ Եկեղեցին առլեցուն էր հաւատացեալներով։

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։