Հա

Համայնք

2019 թւականի Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Սպահանի Ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան եւ 3-րդ շրջանի հիմնարկի բարձրաստիճան պաշտօնատարներն այցելեցին Նոր Ջուղայի հայոց ազգ. կիրթահամալիր, ուր տեսակցութիւն կայացաւ հիւրերի եւ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչների ու «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների միջեւ։ 

Published in Նոր Ջուղա

Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի բակում համախմբւել էին՝ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-ուհիները, տեսչութիւնները, ուսուցչական կազմերը, ծնողական խորհուրդներն ու ծնողները։

Published in Նոր Ջուղա

Աշակերտութեան օրւայ առթիւ, շաբաթ՝ 2017 թւականի նոյեմբերի 4-ի առաւօտեան, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներ։

Published in Նոր Ջուղա

Շաբաթ՝ 2017 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան ժամը 8-ին, Նոր Ջողայի հայոց ազգ. կրթահամալիրում տիրում էր իւրայատուկ եռուզեռ: Ուսումնական տարեշրջանի վերամուտի առթիւ դպրոցի բակում համախմբւել էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, Նոր Ջուղայի «Արմէն» տարրրական եւ «Քանանեան» ու «Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրինութիւնները, ուսուցչական կազմերը, աշակերտ-ուհիներն ու ծնողները։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Published in Նոր Ջուղա

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։