Հա

Համայնք

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւարտական ձեռնարկը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ 2019 թւականի մայիսի 22-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ներկայութեամբ՝ Կրթական խորհրդի ներկայացուցիչ Արինէ Մինասեանի եւ սաների ծնողների ու հարազատների։

Published in Նոր Ջուղա

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի համատեղ ջանքերի շնորհիւ, չորեքշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 10-ի երեկոյեան, ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ կազմակերպւեց գողտրիկ միջոցառում՝ սրբութեան ու զոհողութեան տիպար հայ մայրերին մեծարելու համար։

Published in Նոր Ջուղա

Երկուշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 8-ին, դպրոցական աշխատանքային օրն այլ կերպ մեկնարկեց Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանում, քանի որ այդ առաւօտ նշւեց թէ նախակրթարանի Ա տառի հանդէսը եւ թէ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ԻՒՆԻՍԵՖ-ի կողմից հաստատւած Մանուկների օրը։ 

Published in Նոր Ջուղա

Ընթացիկ տարւայ օգոստոսից Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորահալի» գրադարանում իւրաքանչիւր հինգշաբթի առաւօտեան, իրականացւել են հեքիաթասացութեան միջոցառումներ՝ նպատակ ունենալով հայ գրականութեան թանկագին գորհարները մատաղ սերնդին առաւել ծանօթացնելու, ընթերցանութեան նկատմամբ նրանց սէրը բազմապատկելու եւ երեխաների համարձակութիւնն ու ճարտասանական կարողութիւնները զարգացնելու։

Published in Նոր Ջուղա

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւարտական ձեռնարկը՝ «Հայկական աշխարհի բողբոջները» խորագրով, տեղի ունեցաւ հինգշաբթի՝ 2018 թւականի մայիսի 24-ի երեկոյեան,  Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, որը նւիրւած էր  ՀՀ հիմնադրման 100-ամեակին։

Published in Նոր Ջուղա

Մայրութեան եւ գեղեցկութեան տօնին նւիրւած գողտրիկ միջոցառմամբ մեծարւեցին Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների մայրերն ու տատիկները, կիրակի՝ 2018 թւականի ապրիլի 8-ի երեկոյեան, Ն. Ջ. հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում։ Նախաձեռնութիւնը պատկանում էր դպրոցի տնօրինութեանը, ուսուցչական կազմին եւ ծնողական խորհրդին։

Published in Նոր Ջուղա

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների հայեցի դաստիարակութեան ուղղութեամբ, իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանում դպրոցի տնօրինութեան, ուսուցչական կազմի ու Ծնողական խորհրդի համատեղ ջանքերի շնորհիւ կազմակերպւում են մի շարք միջոցառումներ, որոնցով սաներին առաւել ծանօթացնում եւ հաղորդ են դարձնում ազգային ու հոգեւոր տօներին եւ արժէքներին։

Published in Նոր Ջուղա

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւանդոյթի վերածւած բեմային ձեռնարկներից՝ ամանորեայ հանդէսը, տեղի ունեցաւ հինգշաբթի՝ դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սարհում, ուր ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ազգային մարմինների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները եւ սաների ծնողներն ու հարազատները:

Published in Նոր Ջուղա

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդիսաւոր ձեռնարկը տեղի ունեցաւ ուրբաթ՝ յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Կրթական խորհրդի ներկայացուցիչների եւ դպրոցի աշակերտութեան ծնողների ու հարազատների։

Published in Նոր Ջուղա

Ապրիլի 18-ի առաւօտեան Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզի Դեղին խմբակի սաները, դպրոցի դաստիարակների ու Ծնողական խորհրդի ներկայացուցիչների ուղեկցութեամբ այցելեցին հայոց ազգ. ծերանոց՝ տեղի բնակիչներին Ս. Յարութեան տօնը շնորհաւորելու եւ գարնանային պայծառ առաւօտն այս հանգստի տան բարեհամբոյր եւ սիրալիր անձնաւորութիւնների հետ վայելելու համար։

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։