Հա

Համայնք

Երկուշաբթի, 08 Յուլիսի 2019 11:50

Հաղորդագրութիւն

Այսու տեղեկացնում ենք, որ Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի արտահերթ նիստում, գումարեալ 2019 թ. յուլիսի 3-ին, Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի մասին օրակարգի կէտի ներքոյ, ժողովը քննութեան ենթարկեց նշեալ դպրոցի ընդհանուր իրավիճակը, որն համայնքի աշակերտների թւի տարեցտարի նւազելու հետեւանքով մանկավարժական եւ ուսումնադաստիարակչական ծրագրերը լաւապէս իրականացնելու ուղղութեամբ բազմաթիւ խնդիրներ է դիմագրաւում։

Published in Նոր Ջուղա
Հինգշաբթի, 17 Յունւարի 2019 09:30

Ամանորի նախատօնակ՝ Շահինշահրի դպրոցում

Կիրակի՝ 2018 թւականի դեկտեմբերի 30-ի առաւօտեան Շահինշահրի հայոց ազգ․ «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, կազմակերպւել էր ուրախ ժամանց, ուր ներկայ էին՝ արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու դպրոցների աշակերտ-ուհիները։ 

Published in Նոր Ջուղա

Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, նոր ուսումնական տարեշրջանի առթիւ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի սրահում համախմբւել էին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանը, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Թեմական ու Կրթական խորհուրդների եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները, դպրոցի աշակերտ-ուհիները, տեսչութիւնը, ուսուցչական կազմն ու ծնողները:

Published in Նոր Ջուղա

Ուրբաթ՝ 2018 թւականի յունիսի 1-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում հանդիսաւոր ձեռնարկով եզրափակւեց Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի 2017-2018 ուսումնական տարեշրջանը: 

Published in Նոր Ջուղա

Երեքշաբթի, 2017 թ. նոյեմբերի 28-ի առաւօտեան Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի տեսչութեան նախաձեռնութեամբ, եւ ուսուցչական կազմի ու ծնողական խորհրդի համագործակցութեամբ աշակերտ-ուհիների համար այցելութիւն էր կազմակերպւել Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք:

Published in Նոր Ջուղա

Չորեքշաբթի՝ 2017 թ. նոյեմբերի 15-ին, «Գրքի եւ ընթերցանութեան» օրւայ առիթով, Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սաները, դպրոցի տեսչութեան եւ Ծնողական խորհրդի ուղեկցութեամբ այցելեցին «Սրբոց Վարդանանց» դպրոցի գրադարանը: 

Published in Նոր Ջուղա

Թւականիս յունւարի 15-ին Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի տարածքում, տեղի հայ համյնաքին են այցելել քաղաքի ուրբաթօրեայ աղօթապետը, կուսակալի քաղաքական տեղակալը եւ քաղաքապետը՝ կուսակալութեան եւ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտօնեաների, քաղխորհրդի նախագահի եւ անդամների ընկերակցութեամբ:

Published in Նոր Ջուղա

Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, 2016 թւականի դեկտեմբերի 28-ին «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, կազմակերպւել էր դպրոցական Ամանորեայ խրախճանք, որին ներկայ էր նաեւ համայնքի հոգեւոր տեսուչ՝ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը:

Published in Նոր Ջուղա

Կիրակի, հոկտ.30-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սաները դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի ուղեկցութեամբ այցելեցին համայնքի «Սրբոց Վարդանանց» դպրոցի գրադարան:

Published in Նոր Ջուղա

Շաբաթ, հոկտեմբերի 22-ի երեկոյեան ժամը 5:00-ին, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում համայնքի հաւատացեալ ժողովուրդը մասնակցել էր կիրակնամուտի արարողութեանը՝ դիմաւորելու եւ պատգամը լսելու Սպահանի հայոց թեմի նորանշանակ կաթողիկոսական փոխանորդ՝ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի:

Published in Համայնք
Էջ 1, 5-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։