Հա

Համայնք

Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ ճրագալոյցի առիթով ս. եւ անմահ պատարագ մատուցւեց շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, իսկ Ծննդեան տօնի առթիւ՝ կիրակի՝ յունւարի 6-ի առաւօտեան տեղի ունեցաւ ս. եւ անմահ պատարագ ու Ջրօրհնէքի կարգ՝ արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի միջոցով։

Published in Նոր Ջուղա

Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու տաղաւար տօներից ս. Աստւածածնի Վերափոխման տօնի (Խաղողօրհնէք) առթիւ Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ, կիրակի՝ 2018 թւականի օգոստոսի 12-ի առաւօտեան։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչն էր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը։ 

Published in Նոր Ջուղա

Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները կանոնաւոր կերպով կատարւեցին Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ։ Արարողութիւններին մասնակցում էին նաեւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանն ու սարկաւագաց դասը։

Published in Նոր Ջուղա

Կիրակի՝ 2018 թւականի մարտի 25-ի երեկոյեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիում տեղի ունեցաւ Դռնբացէքի արարողութիւնը: 

Published in Նոր Ջուղա

Երկուշաբթի՝ 2018 թւականի յունւարի 1-ի երեկոյեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում տարեմուտի առթիւ տեղի ունեցաւ Ժամերգութիւն եւ մատուցւեց Ս. եւ անմահ պատարագ՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ձեռամբ եւ դպրաց դասի մասնակցութեամբ:

Published in Նոր Ջուղա

Հոկտեմբերի 9-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ, Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ եւ դպրաց դասի սպասարկութեամբ:

Published in Նոր Ջուղա

Շաբաթ, ապրիլի 30-ի երեկոյեան ժամը 6:00-ին՝ Սրբոց Վարդանանց եկեղեցում կիրակնամուտի ժամերգութեան աւարտին կատարւեց Սրբոց Նահատակաց բարեխօսման արարողութիւն՝ Հայոց Ցեղասպանութեան սրբադասւած նահատակների յիշատակին, Խաչի եւ սրբապատկերի օծում եւ տեղադրում՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Բաբգէն արք. Չարեանի, ներկայութեամբ համայնքի հոգեւոր տեսուչ՝ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի, Տ. Սահակ քհնյ. Մինասեանի եւ դպրաց դասի:

Published in Նոր Ջուղա

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։