Հա

Համայնք

2018 թւականի նոյեմբերի 29-ին, Շահինշահրի հայոց ազգ․ «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում տիրում էր խանդավառ մթնոլորտ։ Դպրոցի տեսչութիւնը եւ ծնողական խորհրդի անդամուհիներ՝ Ժաննա Շահբազեանն ու Արսինէ Ոսկանեանը սաների համար իրականացրեցին «Համառ բադիկ» խորագրով տիկնիկային ներկայացումը՝ անմոռանալի պահեր պարգեւելով փոքրիկներին։

Published in Նոր Ջուղա

Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, նոր ուսումնական տարեշրջանի առթիւ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի սրահում համախմբւել էին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանը, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Թեմական ու Կրթական խորհուրդների եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները, դպրոցի աշակերտ-ուհիները, տեսչութիւնը, ուսուցչական կազմն ու ծնողները:

Published in Նոր Ջուղա

Չորեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 30-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում, տեղի ունեցաւ Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդէսը, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի եւ տեղի հայ համայնքի վարչութեան ու միութիւնների ներկայացուցիչների, սաների ծնողների ու հարազատների եւ մի շարք այլ հրաւիրեալների։

Published in Նոր Ջուղա

Երեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան ժամը 11:30-ից Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանը եւ «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութիւնը մասնակցեցին՝ զոյգ դպրոցների տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւած աւանդական հրավառութեանը եւ Տեառնընդառաջին:

Published in Նոր Ջուղա

Շաբաթ՝ 2017 թ. դեկտեմբերի 23-ի առաւօտեան ժամը 9-ից մինչեւ 11:30-ը, Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի յարկի տակ տօնական էր: Առիթը բոլորի կողմից միշտ սիրւած մօտալուտ Ամանորն էր՝ իր նոր յոյզերով ու յոյսերով:

Published in Նոր Ջուղա

Չորեքշաբթի՝ 2017 թ. նոյեմբերի 15-ին, «Գրքի եւ ընթերցանութեան» օրւայ առիթով, Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սաները, դպրոցի տեսչութեան եւ Ծնողական խորհրդի ուղեկցութեամբ այցելեցին «Սրբոց Վարդանանց» դպրոցի գրադարանը: 

Published in Նոր Ջուղա

Չորեքշաբթի՝ 2017 թ. հոկտեմբերի 11-ի առաւօտեան, Մանուկների Համաշխարհային եւ Տարեցների՝ երկու գեղեցիկ օրւայ առիթով, Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ զբօսանք էր կազմակերպւել դպրոցի սաների, ծնողների, պապիկների եւ տատիկների համար:

Published in Նոր Ջուղա

Հայ մայրերի տօնի առիթով, Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, ապրիլի 10-ի առաւօտեան կազմակերպւել էր մեծարանքի միջոցառում՝ նոյն դպրոցի աշակերտութեան ծնողների ներկայութեամբ:

Published in Նոր Ջուղա

Երեքշաբթի, հոկտ. 25-ի առաւօտեան ժամը 10:00-ին, Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը իր անդրանիկ այցելութիւնը կատարեց Շահինշահրի հայոց ազգային դպրոցներ՝ ուղեկցութեամբ Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, թեմիս Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչերի:

Published in Նոր Ջուղա

Կիրակի, հոկտ.30-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սաները դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի ուղեկցութեամբ այցելեցին համայնքի «Սրբոց Վարդանանց» դպրոցի գրադարան:

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։