Հա

Համայնք

2019 թւականի Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Սպահանի Ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան եւ 3-րդ շրջանի հիմնարկի բարձրաստիճան պաշտօնատարներն այցելեցին Նոր Ջուղայի հայոց ազգ. կիրթահամալիր, ուր տեսակցութիւն կայացաւ հիւրերի եւ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչների ու «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների միջեւ։ 

Published in Նոր Ջուղա

Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 12-ի առաւօտեան, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով, Շահինշահրի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. Մալեքեանը, քաղաքապետ պրն. Էշղին եւ գաւառապետարանի ու քաղխորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտօնատարներ քաղաքավարական այցելութեամբ ներկայացան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մասնաճիւղի կենտրոնատեղի՝ տեսակցելու Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Շահինշահրի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանին եւ Թեմական խորհրդի ու Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներին։

Published in Նոր Ջուղա

Սոյն թւականի յունւարի 8-ին, Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով հայոց ազգ. «Արարատ» դպրոց այցելեցին 8-րդ շրջանի կրթադաստիարակչութեան տնօրէն՝ տկն. Զամանը, յարակից բաժինների պատասխանատուներ՝ պրն. Ամիրինեժադը եւ տկն. Դարբանին:

Published in Թեհրան

Հայոց ազգային «Ռոստոմ» դպրոցը շաբաթ, 29 դեկտեմբեր 2018-ին, հիւրընկալեց Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Հաջաւիին եւ իր անձնակազմին:

Published in Թեհրան

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին յունւարի 5-ի երեկոյեան եւ յունւարի 6-ի առաւօտեան նշեց Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը: Օրւայ առիթով ս. պատարագ մատուցւեց ոչ միայն հայաշխարհում, այլ նաեւ իրանահայ համայնքի երեք թեմերի եկեղեցիներում:

Published in Թեհրան

Երեքշաբթի, 25 դեկտեմբեր 2018-ի յետ միջօրէի ժամը 13-ին Թեհրանի Ազատ համալսարանի կենտրոնական հատւածում պատկան տեսչութեան կողմից տեղի ունեցաւ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան առիթով միջոցառում ի պատիւ հայ եւ այլ քրիստոնեայ ուսանողների։

Published in Թեհրան

Սբ. Ծննդեան աւետիսը բոլորին հասանելի դարձնելու, եւ յատկապէս հարազատ այցելուների կարիք ունեցող հիւանդներին Նոր տարւայ առիթով ուրախացնելու նպատակով, շաբաթ 22 դեկտեմբեր 2018-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց «Ռազի» հիւանդանոց, այնտեղ պատսպարւած հայ հիւանդների հետ հանդիպելու: 

Published in Ատրպատական

Ուրբաթ, 12 յունւար 2018-ի առաւօտուն, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատուցեց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: 

Published in Ատրպատական

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների հետ կապւած Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէն դոկտ. Ջաւադ Նազերիանն իր տեղակալների ընկերակցութեամբ ազգային առաջնորդարան այցելելով, հանդիպում ու զրոյց ունեցան Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:

Published in Թեհրան

Շաբաթ, յունւարի 6-ին, Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօնի առիթով ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի բոլոր եկեղեցիներում:

Published in Թեհրան
Էջ 1, 6-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։