Հա

Համայնք

Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդն է եւ Տիրամօրը նւիրւած տօներից ամենահինը։

Published in Նոր Ջուղա

Սոյն պաշտօնական գրով, յանուն Սպահանի հայոց թեմի ողջ ժողովրդին, դատապարտում ենք ԱՄՆ-ի նախագահ` Դոնալդ Թրամփի արած քայլերն ընդդէմ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ մանաւանդ Իրանի բարի, ազնիւ ու խաղաղասէր ժողովրդին։

Published in Նոր Ջուղա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրական տնօրինումով, 2016 թւականի սեպտեմբերին, Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ նշանակւեց Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ով 2017 թւականի մայիսին, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի որոշմամբ ընտրւեց որպէս թեմի հոգեւոր առաջնորդ: Յետագայում, 2018 թւականի ապրիլի 15-ին, Անթիլիասում, դարձեալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինումով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան երեք այլ միաբան հայրերի հետ միասին, գերպ. Հայր Սուրբն արժանացաւ եպիսկոպոսական ձեռնադրութեան:

Published in Նոր Ջուղա

Ծաղկազարդը՝ Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Ստեփանոս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Յովհաննու Կարապետ ու Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում, կիրակի՝ մարտի 25-ի առաւօտեան։

Published in Նոր Ջուղա
%PM, %19 %423 %2018 %12:%Փտր

Ցաւակցագիր

Մեծ կսկիծով մամուլից իմացանք այն ողբերգական լուրը, որ պատահել է անցնող առաւօտեան ժամը 08:50-ին, երբ «Ասեման» աւիաընկերութեան Թեհրան-Եասուջ չւերթն իրականացնող ինքնաթիռը կործանւել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանը լքելուց 50 րոպէ անց:

Published in Նոր Ջուղա

Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց Նոր Ջուղայի  Ս. Ստեփանոս, Ս. Նիկողայոս, Ս. Ներսէս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5:00-ին:

Published in Նոր Ջուղա

2017 թւականի նոյեմբերի 13-ի առաւօտեան ուսումնա-դաստիարակութեան Սպահանի գերատեսուչ պրն. Ղաէդիհան գերատեսչութեան զանազան բնագաւառների տեղակալների ընկերակցութեամբ այցելեց Ս. Ամենափրկչեան վանք: Պատւիրակութեանն առաջնորդարանի «Ծաղկեայ» դահլիճում ընդունեցին թեմակալ առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետերն ու անդամները եւ Կրօնական խորհրդի ներկայացուցիչները:

Published in Նոր Ջուղա

Ուրբաթ՝ թւականիս սեպտեմբերի 22-ին, երբ Հայաստանից Նոր Ջուղա էին ժամանում Հայաստան-Սփիւռք համահայկական խորհրդաժողովին մասնակցած ՍպահանիՀայոց Թեմի պատւիրակութեան անդամները, այդ թւում Թեմական Խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, վերջինս գիշերւայ ժամը10-ի սահմաններում իր բնակարանի մուտքի առջեւ յարձակման է ենթարկւում անյայտանձանց կողմից, ովքեր մահակով եւ սուրզէնքով վիրաւորւում են նրան եւ դիմում փախուստի:

Published in Համայնք

Սպահանի հայոց թեմի առաջնորդի յայտարարութիւնը

Published in Նոր Ջուղա

Հայաստանեայց Աառքելական Սուրբ եկեղեցու 3-րդ Տաղաւար տօնի՝ Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան (Վարդավառ) առթիւ, կիրակի՝ յուլիսի 23-ի առաւօտեան, Փերիոյ գաւառի Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ։ 

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 23-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։