Հա

Համայնք

Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի ու Համալսարանական կրթաթօշակների հոգաբարձութեան որոշումների հիման վրայ նպաստաւոր պայմաններ են ստեղծւել Սպահանի Պետական համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ճիւղում ուսումը շարունակել ցանկացող իրանահայ զաւակների համար:

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 6-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կայացաւ «Պատուհան» խորագիրը կրող ճանաչողական ֆորումը, որին իրենց մասնակցութիւնն էին բերել 17-ից 35 տարեկան շուրջ 120 երիտասարդներ՝ Թաւրիզից, Ուրմիայից, Թեհրանից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից։

Published in Նոր Ջուղա
Երեքշաբթի, 13 Փետրւարի 2018 14:10

Հաղորդագրութիւն

Այսու յայտնում ենք մեր ժողովրդին, որ հայ ժողովրդի անկախութեան եւ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակը արժանավայել կերպով տօնելու համար Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը կեանքի է կոչել Կենտրոնական յանձնախումբ, որը իր անդրանիկ նիստում կատարել է աշխատանքի բաժանում ըստ հետեւեալի.

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը Իրանի արեւմտեան շրջաններում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի տուժածներին մարդասիրական օգնութիւն ցուցաբերելու նպատակով, 10 միլիոն թուման արժէքով գոյք է տրամադրել Սպահանի Կարմիր մահիկ ընկերութեանը, որն արդէն ուղարկւել է աղէտի գօտի:

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի հետ վերջերս տեղի ունեցած դժբախտ պատահարը ցաւօք սրտի, տարբեր ապատեղեկատւութեան առարկայ դարձաւ եւ ինչպէս պարոն Մինասեանը մեզ հետ հեռախօսազրոյցում նշեց՝ տարածւած կեղծ լրատւութիւնը պառակտման միտումներ ունի: Ելնելով այդ միտումների իրականութիւնից, Թեմական խորհրդի ատենապետը անհրաժեշտ  է համարել  անձամբ կապւել օրաթերթիս հետ եւ հէնց առաջին ձեռքից փոխանցել պարզաբանումներ, որն էլ մենք նոյնութեամբ փոխանցում ենք ընթերցողին:

Published in Նոր Ջուղա
Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 14:30

Հասարակութեանը խուճապի մատնողները...

Սպահանի Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Մինասեանի դէմ մարմնական ծանր վնասւածքների ելքով յարձակման լուրից անցնում են աւելի քան երկու շաբաթ:
Կատարւածի առնչութեամբ յարուցւեց գործ, որի հետաքննութիւնների նախնական արդիւնքների մասին առաջինը արձագանգեց «Ալիք» օրաթերթը, յղում անելով՝ սեպտ. 25-ին հրապարակւած դիւան ազգային առաջնորդարանի Սպահանի հայոց թեմի հաղորդագրութեանը:

Published in Դիտանկիւն

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, կազմակերպւել էր «Նոր Ջուղա եւ նորջուղայեցիներ» խորագրով բանախօսական երեկոյ, ուր ելոյթով հանդէս եկաւ նոյն խորհրդի հրաւէրով Հայաստանից ժամանած տնտեսական մշակութաբան, հրապարակախօս եւ պատմաբան Խաչատուր Դադայեանը։

Published in Նոր Ջուղա

Արդէն ընկալեալ սովորութեան համաձայան, Իսլ. յեղափոխութեան յաղթանակի կապակցութեամբ, իւրաքանչիւր տարի Իրանում ապրող Աստւածային կրօնների հետեւորդներն ի մի են գալիս Սպահանում: Այս տարւայ միջոցառումը, որը խորագրւած էր  «Աստւածային կրօններ. ազգային միասնականութիւն» տեղի ունեցաւ երէկ՝ փետրւարի 8-ին: Այս մասին տեղեկացնում է  «Մեհր» լրատւական գործակալութիւնը:

Published in Հասարակական

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, ազատատենչ հայ ժողովրդի միասնական կամքի դրսեւորման տօնը՝ 1991 թւականի սեպտեմբերի 21-ին, անկախութեան հանրաքւէին միահամուռ կերպով Այո ասելու պանծալի առիթի 25-ամեակը նշւեց, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում։

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի ժամանակի Թեմական խորհրդի առաջարկով եւ Պատգամաւորական ժողովի որոշմամբ՝ երիտասարդ ընտանիքների բնակարանային դժւարութիւնները լուծելու եւ Ս. Ամենափրկիչ վանքի մօտակայքում բնակւող հայ ընտանիքների թիւը բարձրացնելու նպատակով՝ շուրջ երկու տարի առաջ սկսւեցին բազմաբնակարան մի համալիրի կառուցման ուսումնասիրական աշխատանքները՝ շինութեան վայրը նկատի առնելով վանքի հիւսիսային ճակատին կից 2300 կ. մետրանոց թեմապատկան հողատարածքը:

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։