MENU
Յունւարի 28-ին եւ 29-ին, մարմնամարզութիւն մարզաձեւի Սպահան նահանգի առաջնութեան մրցոյթի վետերանական (վաստակաւորներ) բաժնի 90 կգ. քաշային կարգում Նորվիկ Օհանեանը, իսկ մեծահասակների 65 կգ. քաշային կարգում Էդւիկ Մարկոսեանը յաջողել են զբաղեցնել առաջին պատւաւոր տեղը եւ նւաճել պատկան բաժինների չեմպիոնական կոչումը։
Չորեքշաբթի, մարտի 2-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան նորընտիր պատգամաւորներ՝ դոկտ. Կարէն Խանլարեանին եւ Ժորժիկ Աբրահամեանին:
Ուրբաթ, փետրւարի 26-ին, Իրանի Իսլ. խորհրդարանի 10-րդ նստաշրջանի ընտրութիւնների շրջագծում, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան ընտրատարածքում, խորհրդարանի պատգամաւոր ընտրւեց Ժորժիկ Աբրահամեանը: Ինչպէս նախորդ ընտրութիւնները, այս անգամ եւս հարաւային իրանահայութիւնը կառչած մնալով իր քաղաքացիական ու ազգային իրաւունքներին՝ խուռներամ շարքերով մասնակցեց ընտրութիւններին եւ ընտրողների շուրջ 99 տոկոսը քւէարկեց Ժորժիկ Աբրահամեանի օգտին:
Իրանի Իսլ. խորհրդարանի 10-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ժորժիկ Աբրահամեանի հանդիպումը, Շահինշահրի հայ համայնքի հետ տեղի ունեցաւ երեքշաբթի, փետրւարի 23-ի երեկոյեան ժամը 7:30-ին՝ «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում:
Իրանի Իսլամական խորհրդարանի 10-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան երեք պատգամաւորութեան թեկնածուներից երկուսի՝ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Արմոնդ Բաղրամեանի հրաժարականով, սոյն ընտրատարածքի միակ թեկնածուն հանդիսացաւ Ժորժիկ Աբրահամեանը։
Երկուշաբթի, փետրւարի 22-ի երեկոյեան, Իրանի Իսլ. խորհրդարանի 10-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ժորժիկ Աբրահամեանը, ընտրապայքարի 5-րդ օրն անցկացրեց՝ սկզբում մշակութային ոլորտում աշխատող անհատների, ապա Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ արհեստաւորների հետ առանձին հանդիպումներով։
Երէկ՝ երկուշաբթի, փետրւարի 22-ին, Իսլ. խորհրդարանի 10-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Վրէժ Տէր-Մարտիրոսեանը պաշտօնապէս յայտարարեց, որ հրաժարւել է թեկնածութիւնից եւ պաշտպանում է փորձառու թեկնածու Ժորժիկ Աբրահամեանին։
Երէկ, փետրւարի 20-ի երեկոյեան ժամը 7։30-ին, տեղի ունեցաւ Իրանի Իսլ. խորհրդարանի 10-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ժորժիկ Աբրահամեանի Կենտրոնական շտաբի պաշտօնական բացումը, որը գտնւում է Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիում։
Իրանի Իսլ. Խորհրդարանի 10-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ժորժիկ Աբրահամեանի նախընտրական հանդիպումների մեկնարկը տրւեց Շիրազի «Հայ տուն» կենտրոնում, ուրբաթ, փետրւարի 19-ի առաւօտեան ժամը 10։30-ին, այս քաղաքի հայ համայնքի անդամների ներկայութեամբ։
Իրանահայութիւնը հաստատւելով Իրանում՝ բժշկութեան, արդիւնաբերութեան, թատրոնի, երաժշտութեան ու կինոյի բնագաւառներում ուշագրաւ ծառայութիւններ է մատուցել:
Անցած տարիներից յիշատակ մնացած ճարտարապետական կոթողներից ու նաեւ աշխարհաշրջիկների յիշողութիւններից կարելի է կռահել Իրանի հասարակութեան մէջ ներգրաււելով նրանց թողած հետքը, ինչպէս նաեւ պատմական ու հասարակական իրադարձութիւնների ձեւաւորման ուղղութեամբ նրանց դերակատրութիւնը: