Հա

Համայնք

Իրանահայ համայնքի երեք թեմերում՝ Թեհրանում, Սպահանում եւ Ատրպատականում, շուքով նշւել են Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները:
Շաբաթ, մարտի 28-ի երեկոյեան՝ Ծաղկազարդից մէկ օր առաջ, տեղի է ունեցել Կիրակնամուտի ժամերգութիւն:

Published in Համայնք

Հոծ բազմութեան շարքերում, ծրագրին ներկայ էին՝ հանգուցեալի հարազատները, Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան, Հայ Դատի յանձնախմբի ու հայ համայնքի ներկայացուցիչները, Սպահանի նախկին նահանգապետ Ալիռեզա Զաքեր Էսֆահանին, Սպահանի եւ Իրանի այլ քաղաքներից ժամանած արւեստագէտներ, կինոյի եւ հեռուստատեսութեան ռեժիսորներ, դերասաններ ու հանգուցեալի ուսանողներ:

Published in Նոր Ջուղա

Երկուշաբթի, փետրւարի 23-ի կէսօրից յետոյ ժամը 1:30-ին, Սպահանի Արւեստագէտների տան (خانه هنرمندان) շրջափակում, վերջին հրաժեշտը տրւեց Իրանի անւանի կինոքննադատ, կինոռեժիսոր եւ դասախօս Զաւէն Ղուկասեանին, որն երկարատեւ հիւանդութիւնից յետոյ, իր մահկանացուն կնքեց ուրբաթ, փետրւարի 20-ին, 64 տարեկան հասակում:

Published in Համայնք

Ինչպէս տեղեկացւել էր ընթերցողս նախօրօք, Զաւէն Ղուկասեանը ամիսներ առաջ նոյն նպատակով մեկնել էր Աւստրիա, որտեղ տանելով ծանր վիրահատութիւն եւ վերակենդանացման բաժնում յաջորդած ծանր շրջանը, արդէն «տուն» է վերադարձել եւ գտնւում է ուժերի վերականգնողական շրջանում:

Published in Համայնք

Սոյն թւականի կիրակի, հոկտեմբերի 5-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց այցելութիւնը Երեւանի «Հայ բուսակ» համալսարանի մի խումբ շրջանաւարտների, ուսանողների եւ դասախօսների, գլխաւորութեամբ Արմինէ Ռուստամեանի: 

Published in Համայնք

Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան կողմից իրականացւող «Լաւագոյն դպրոց» ծրագրի շրջագծում իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանի ընթացքում լաւագոյն դպրոցների ճանաչման նպատակով՝ պատկան վերահսկիչները մանրամասն քննելով դպրոցների կրթական մակարդակը, յաջողութիւնները, հնարաւորութիւնները, արխիւները, աշխատանքային բնոյթը եւ վարչական տւեալները, «Լաւագոյն դպրոց» կոչումը շնորհում են սահմանափակ թւով դպրոցների:

Published in Նոր Ջուղա

Երկուշաբթի, փետրւարի 3-ի առաւօտեան, ընկերակցութեամբ Սպահանի նահանգի Ուսումնադաստիարակչութեան ընդհանուր հիմնարկի եւ նոյն հիմնարկի Սպահան քաղաքի 3-րդ շրջանի ներկայացուցիչների, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիր այցելեցին Դանիայի Մանկավարժական ֆակուլտետի շուրջ 50 ուսանողներ, ովքեր իրենց փորձավարական շրջանն էին անցկացնում Իրանում՝ երկրի ուսումնադաստիարակչութեան համակարգն ուսումնասիրելու նպատակով։

Published in Նոր Ջուղա
Երկուշաբթի, 03 Փետրւարի 2014 11:40

Հաղորդագրութիւն

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան 19-րդ Պատգամաւորական ժողովը, մասնակցութեամբ Սպահանի հայոց Թեմական խորհրդի ներկայացուցչի, թեմի Հաշւեքննիչ մարմնի, միութեան արտօնատիրոջ, Կենտրոնական վարչութեան, միաւորների վարչութիւնների ներկայացուցիչների, միաւորների եւ Շահինշահրի մասնաճիւղի Ընդհանուր կամ Ներկայացուցչական ժողովներից պատգամաւորների ու հրաւիրեալների, գումարւեց 2014 թւականի յունւարին:

Published in Նոր Ջուղա

«Համշահրի» հրատարակչութեան կողմից լոյս տեսնող «Սարզամինէ ման» (Իմ երկիրը) մեծադիր, ամբողջութեամբ գունատիպ, պարսկալեզու ամսագիրը իր նոր (դեկտեմբեր-յունւար) համարի գլխաւոր նիւթը ամբողջութեամբ յատկացրել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի պատմականին ու մասնաւորապէս կառուցւածքի տւեալներին ու առանձնայատկութիւններին:
Սոյն նիւթի մասնագէտ հեղինակն է Մոհամմադ Մեհդի Բահմանին: Զեկուցատիպ յօդւածը լոյս է տեսել «Ճարտարապետութիւն» բաժնում եւ զբաղեցրել է մեծադիր, ամբողջութեամբ գունատիպ ու որակեալ ամսագրի ութը լրիւ էջերը՝ ինը տարբեր չափսերի լուսանկարներով եւ համապարփակ բացատրութիւններով, մասնագիտական ակնարկներով ու պատմական տւեալների ներկայացմամբ:

140126d02a

Սկզբում կարդում ենք հետեւեալ պարբերութիւնը. «Սպահանի եկեղեցիները առաջին աղիւսով կառուցւած եկեղեցիներն են հայկական ճարտարապետութեան պատմութեան մէջ: Հայերը 4-րդ դարից սկսել են եկեղեցիներ կառուցել եւ որ երկիրը, որ գնացել են, ըստ եղած կլիմայական պայմանների եւ եղած շինանիւթերի, թեթեւ փոփոխութիւններ են կատարել եկեղեցիների ճարտարապետութեան մէջ:
Սակայն, այն, ինչ եղել է Իրանի տաճարների ուղղութեամբ, եղել է աննախընթաց: Մի երեւոյթ, որ Սպահանի Սեֆեւեան ճարտարապետները մեծագոյն դերն են ունեցել դրա մէջ եւ այդ դերը յստակօրէն տեսանելի է Սպահանի (Ջուղայի) Ս. Ամենափրկչեան վանքում»:
Ապա «Սեֆեւեան վանք» բաժնում կարդում ենք. «Սպահանի վանքը հայերի համար կառուցւել է Սեֆեւեան շրջանում: Գործի արդիւնքը եղաւ մի եկեղեցի, որն ըստ երեւոյթին ոչ մի նմանութիւն չունէր Հայաստանի աղօթավայրերին կամ մատուռներին... Նախքան վանքի զանգակատան կառուցումը՝ դա մի վանք էր՝ աղիւսաշէն ու նռնակերպ գմբէթով, պարզ պատերով ու հեռու որեւէ ընթացիկ զարդարանքից: Սակայն, այս աղիւսէ պարզ կեղեւով շերտի ներքին անջրպետը ուրիշ աշխարհ է: Այնքան գունագեղ ու շողշողուն աշխարհ, որտեղ մուտք գործելուն պէս՝ ասես մտել ես այլ աշխարհ: Կաւճապատ ներքնամասը Յիսուսի եւ իր աշակերտների փորձութիւնների տեսարանն է: Առաստաղի եւ որմերի գունագեղ պատկերները հայ նկարչի աշխատանք-պատումն է այն դէպքերի, որոնք ասւած են Աւետարանում: Արդիւնքը եղել է հայ կրօնական շինութիւնների մի այլ տարբերակը, որը մինչ այժմ չի տեսնւել որեւէ այլ վայրում: Նոր երկիր-բնակավայր մի ոչ-ծանօթ աղօթավայրով իրանական մի ձեւածք, որն իր անսովոր լինելով հանդերձ՝ հետագայում ընդօրինակւեց նոյնիսկ Հայաստանի աշխարհագրական տարածքներում»:

Վ.

Published in Հասարակական

Կիրակի, յունւարի 12-ի ժամը 13:00-ին, Ս. Ամենափրկչեան վանք այցելեցին Սպահան քաղաքի ընդհանուր քաղաքապետ պրն. Սաղայեաննեժադը, Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Ասարզադեգանը եւ քաղաքապետարանի մի քանի բարձրաստիճան պաշտօնեաներ:

Published in Նոր Ջուղա
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։