Հա

Համայնք

«Համշահրի» հրատարակչութեան կողմից լոյս տեսնող «Սարզամինէ ման» (Իմ երկիրը) մեծադիր, ամբողջութեամբ գունատիպ, պարսկալեզու ամսագիրը իր նոր (դեկտեմբեր-յունւար) համարի գլխաւոր նիւթը ամբողջութեամբ յատկացրել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի պատմականին ու մասնաւորապէս կառուցւածքի տւեալներին ու առանձնայատկութիւններին:
Սոյն նիւթի մասնագէտ հեղինակն է Մոհամմադ Մեհդի Բահմանին: Զեկուցատիպ յօդւածը լոյս է տեսել «Ճարտարապետութիւն» բաժնում եւ զբաղեցրել է մեծադիր, ամբողջութեամբ գունատիպ ու որակեալ ամսագրի ութը լրիւ էջերը՝ ինը տարբեր չափսերի լուսանկարներով եւ համապարփակ բացատրութիւններով, մասնագիտական ակնարկներով ու պատմական տւեալների ներկայացմամբ:

140126d02a

Սկզբում կարդում ենք հետեւեալ պարբերութիւնը. «Սպահանի եկեղեցիները առաջին աղիւսով կառուցւած եկեղեցիներն են հայկական ճարտարապետութեան պատմութեան մէջ: Հայերը 4-րդ դարից սկսել են եկեղեցիներ կառուցել եւ որ երկիրը, որ գնացել են, ըստ եղած կլիմայական պայմանների եւ եղած շինանիւթերի, թեթեւ փոփոխութիւններ են կատարել եկեղեցիների ճարտարապետութեան մէջ:
Սակայն, այն, ինչ եղել է Իրանի տաճարների ուղղութեամբ, եղել է աննախընթաց: Մի երեւոյթ, որ Սպահանի Սեֆեւեան ճարտարապետները մեծագոյն դերն են ունեցել դրա մէջ եւ այդ դերը յստակօրէն տեսանելի է Սպահանի (Ջուղայի) Ս. Ամենափրկչեան վանքում»:
Ապա «Սեֆեւեան վանք» բաժնում կարդում ենք. «Սպահանի վանքը հայերի համար կառուցւել է Սեֆեւեան շրջանում: Գործի արդիւնքը եղաւ մի եկեղեցի, որն ըստ երեւոյթին ոչ մի նմանութիւն չունէր Հայաստանի աղօթավայրերին կամ մատուռներին... Նախքան վանքի զանգակատան կառուցումը՝ դա մի վանք էր՝ աղիւսաշէն ու նռնակերպ գմբէթով, պարզ պատերով ու հեռու որեւէ ընթացիկ զարդարանքից: Սակայն, այս աղիւսէ պարզ կեղեւով շերտի ներքին անջրպետը ուրիշ աշխարհ է: Այնքան գունագեղ ու շողշողուն աշխարհ, որտեղ մուտք գործելուն պէս՝ ասես մտել ես այլ աշխարհ: Կաւճապատ ներքնամասը Յիսուսի եւ իր աշակերտների փորձութիւնների տեսարանն է: Առաստաղի եւ որմերի գունագեղ պատկերները հայ նկարչի աշխատանք-պատումն է այն դէպքերի, որոնք ասւած են Աւետարանում: Արդիւնքը եղել է հայ կրօնական շինութիւնների մի այլ տարբերակը, որը մինչ այժմ չի տեսնւել որեւէ այլ վայրում: Նոր երկիր-բնակավայր մի ոչ-ծանօթ աղօթավայրով իրանական մի ձեւածք, որն իր անսովոր լինելով հանդերձ՝ հետագայում ընդօրինակւեց նոյնիսկ Հայաստանի աշխարհագրական տարածքներում»:

Վ.

Published in Հասարակական

Կիրակի, յունւարի 12-ի ժամը 13:00-ին, Ս. Ամենափրկչեան վանք այցելեցին Սպահան քաղաքի ընդհանուր քաղաքապետ պրն. Սաղայեաննեժադը, Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Ասարզադեգանը եւ քաղաքապետարանի մի քանի բարձրաստիճան պաշտօնեաներ:

Published in Նոր Ջուղա
Երեքշաբթի, 07 Յունւարի 2014 10:00

Հեռախօս «Ալիք»-ին

Դեկտ. 26-ի «Ալիք»-ի պարսկերէն յաւելւածում տպագրւած հարցազրոյցում Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ռոբերտ Բեգլարեանը յայտարարել էր թէ՝ «Պետական հիմնարկութիւններում կրօնական փոքրամասնութիւնների ներկայութիւնը անարգել է»:

Published in Համայնք

Իրանահայութեան հինաւուրց թեմեր-գաղթօջախները՝ 750-ամեայ Ատրպատականը եւ աւելի քան 400-ամեայ Սպահան-Նոր Ջուղան, իրաւամբ անբաժանելի մասնիկն են եղել «Ալիք» օրաթերթի: Եւ սոյն իրողութիւնը գերագնահատելի է ոչ միայն որպէս քանակական, այլեւ ու մանաւանդ որպէս օրաթերթիս առանձնայատուկ շունչ ու հայկականութիւն հաղորդող որակական երեւոյթ:

Published in Դիտանկիւն

Երեքշաբթի՝ 2013 թւականի դեկտեմբերի 17-ի կէսօրից յետոյ ժամը 2։00-ին, Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Ասառզադեգանը, քաղաքապետարանի մի քանի պաշտօնեաների ընկերակցութեամբ, այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգային ծերանոց։ Հանդիպմանը ներկայ էին Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական խորհրդի եւ Կալւածա-տնտեսական մարմնի ատենապետերն ու անդամները, եւ Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան վարչութեան կազմը։

Published in Նոր Ջուղա

Նոր Ջուղայի տպարանից լոյս տեսած չորս գրքերից միակն է «Խորհրդատետր»-ը, որը ամենակարճ յիշատակարանն ունի, այն էլ խտացւած՝ վերջին էջի վերջին չորս տողերում՝ ըստ հետեւեալի.
«Ո՜վ սուրբ պատարագօղ յիշեա զԽաչատուր Վարդապետս եւ զմայր իմ թւին ՌՂ (1641) կազմեց»։ Յուզիչ է կատարւած խնդրանքը պատարագչից, որ այս պատարագամատոյցն է գործածում, եւ «յիշեա... զմայր իմ»։ 

Published in Հասարակական

Երէկ, դեկտեմբերի 3-ի երեկոյեան, Սպահանի հայոց Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում տեղի ունեցաւ միջոցառում, որտեղ «Հայ Դատն այսօր» 10-րդ խորհրդաժողովի Հայաստանից ժամանած զեկուցաբերներ՝ «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտ. վարչութեան անդամ Մասիս Բաղդասարեանը բանախօսական ելոյթ ունեցաւ «Հայ Դատ, պահանջատիրութիւն ու մշակոյթ» նիւթի շուրջ, իսկ քաղաքական վերլուծաբան ու լրագրող Էդիկ Անդրէասեանը՝ «Հայ Դատ, պահանջատիրութիւն ու Հայաստանի զանգւածային լրատւամիջոցները» թեմայով։

Published in Համայնք

Մտածում էի. «Հիմա, որ մի քանի ամիս պէտք է ապրեմ այս վանքում, պէտք է լաւագոյնս օգտագործեմ ժամանակս՝ աւելի մօտկից ճանաչելու Իրանա-Հնդկաստանի հայոց այս թեմի անցեալն ու ներկան եւ առաջին հերթին այս գրքի տպագրիչին՝ Խաչատուր վարդապետին ու իր հիմնած տպարանը։ Անշուշտ, այդ պահին մտքիս ծայրից իսկ չէր անցնում, որ այդ քանի ամիսները՝ Իրանի Իսլամական յեղափոխութեան պատճառով, կը վերածւէին շուրջ 25 տարիների։

Published in Հասարակական

Երեքշաբթի, նոյեմբերի 12-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի գլխաւորութեամբ ազգային առաջնորդարանի կողմից մի պատւիրակութիւն այցելեց Սպահան նահանգի նորանշանակ նահանգապետ պրն. Ռասուլ Զարգարփուրին։ Պատւիրակութեանը մաս էին կազմում Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ Վարուժ Մինասեանը, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետեր Նոէլ Մինասեանն ու Արշալոյս Խուդավերդեանը, եւ նոյն խորհուրդների անդամներ Մասիս Հայրապետեանը եւ Գարեգին Մարկոսեանը։

Published in Նոր Ջուղա

Երեք ձեռնարկներն ալ, որոնց ներկայ գտնւեցայ, մէկ Ջուղայում, երկուսը Թեհրանում, Թեմական խորհուրդներու հրաւէրով, ինձ համար հոգեկան ցնծութեան բացառիկ առիթներ էին, որ խուռներամ ներկայութիւնը, ձեռնարկներու կազմակերպւածութիւնը, յայտագիրներու բծախնդրութիւնը, մասնակիցներու լրջութիւնն ու նաեւ անկեղծ ըսեմ, ձեռնարկի տեւողութեան երկար ըլլալը եւ ներկաներու համբերութիւնը իսկապէս գնահատելի են:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։