Հա

Համայնք

Հանր. նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպում է ունեցել Իսլ. խորհրդարանում Սպահան նահանգի տարբեր քաղաքների պատգամաւորների հետ: Հանդիպմանը ներկայ է եղել Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը: Հանդիպման ընթացքում պատգամաւորները յոյս են յայտնել, որ երկրում առկայ դժւարութիւնները կը կարգաւորւեն կառավարութեան հնարամտութեան շնորհիւ: 

Published in Իրան

1969 թւականի յունիսն էր, երբ աւարտելով Սպահանի Պետական համալսարանի Հայոց լեզւի ու գրականութեան քառամեայ ճիւղը եւ Պսակաւոր Արւեստից (B. A.) տիտղոս ստացայ, ապա ուղեւորւեցի Թեհրան, որտեղից եկել էի չորս տարի առաջ: Նոյն թւականի սեպտեմբերին Թեհրանի ազգ. դպրոցների Հոգաբարձութեան հրաւէրով գործուղւեցի Զարքեշ հայաբնակ թաղում գործող «Նայիրի» աղջկանց եւ տղայոց միջնակարգ դպրոցները՝ հայոց լեզու, գրականութիւն եւ պատմութիւն դասաւանդելու համար:

Published in Հասարակական

Երէկ՝ սեպտեմբեր 27-ի երեկոյեան ժամը 7։30-ին, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, Սպահանի հայոց Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ հանդիսութեամբ տօնւեց Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 22-րդ տարեդարձը։ Ժողովրդական տօնակատարութիւնը բացւած յայտարարւեց Իրանի Իսլամական եւ Հայաստանի Հանրապետութիւնների օրհներգերի յոտնկայս ունկնդրութեամբ, որից յետոյ օրւայ առթիւ արտայայտւեցին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանն ու Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը։

Published in Համայնք

Երկուշաբթի, սեպտեմբերի 23-ի վաղ առաւօտից Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սաները համազգեստները հագած՝ իրենց ծնողների եւ հարազատների հետ ներկայացել էին դպրոցում՝ սկսելու ուսումնական նոր տարեշրջանը։ Գլխաւորութեամբ Շահինշահրի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի եւ ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական ու Կրթական խորհուրդների եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչների, առաւօտեան ժամը 10-ին, բացումը կատարւեց 2013-2014 թւականի տարեշրջանի։

Published in Համայնք
Երկուշաբթի, 09 Սեպտեմբերի 2013 09:50

Քաշան

Քաշանը պատմական քաղաք է, որը Սպահանի նահանգի մաս է կազմում եւ գտնւում է մայրաքաղաք Թեհրանից 260 կմ. հեռաւորութեան վրայ: Պատմական առումով Քաշան քաղաքը չափազանց հին է ու հարուստ: Այդ քաղաքում են գտնւում՝ Նիասարի ջրվէժը, Աբիանէ գիւղը, Նիասարի քարանձաւը, Արանի աղի լիճը եւ Սիալքի բլուրները: Քաշանի անունը զուգորդւում է Ֆինի այգու անւան հետ, որի շրջապատում է գտնւում համանուն բաղնիքը: 

Published in Այլ
Էջ 6, 6-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։