Հա

Համայնք

Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Պայծառակերպութեան տաղաւար տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, կիրակի, յուլիսի 12-ին եւ կատարւեց իրար վրայ ջուր ցանելու Վարդավառի ազգային աւանդութիւնը:
Թաւրիզի Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում ս. պատարագը մատուցեց եւ քարոզեց Տ. Առաքել քհնյ. Տմտմեանը: Ս. պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, խմբավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի:

Published in Ատրպատական

Հայոց Առաքելական Եկեղեցին, երէկ, յուլիսի 12-ին, նշեց Յիսուսի Այլակերպութեան տօնը՝ Վարդավառը: Օրւայ առիթով ս. պատարագ մատուցւեց նաեւ իրանահայ համայնքի երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի եկեղեցիներում:

Published in Համայնք

Սոյն թւականի կիրակի, յուլիսի 27-ը, Ատրպատականի հայութեան համար եղաւ կրկնակի իմաստով տօնական օր, երբ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առիթով քահանայական իր անդրանիկ ս. պատարագը մատուցեց Թաւրիզի նորաօծ հոգեւոր հովիւ Տ. Առաքել քհնյ. Տմտմեանը:
Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում եկեղեցական արարողութեանը հանդիսապետեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը:

Published in Ատրպատական

Հայոց Առաքելական Եկեղեցին, երէկ, յուլիսի 27-ին նշեց Յիսուսի Այլակերպութեան տօն Վարդավառը: Օրւայ առիթով ս. պատարագ մատուցւեց նաեւ իրանահայ համայնքի երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի եկեղեցիներում:
Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում եպիսկոպոսական ս. պատարագ մատուցեց առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը եւ պատարագի ընթացքում քարոզեց համախմբւած հաւատացեալների համար:

Published in Ազգային
Կիրակի, 27 Յուլիսի 2014 11:50

Յուլիսի 27-ին Վարդավառ է

Յուլիսի 27-ին Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնն է:

Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղաւար տօներից է եւ Ս. Պետրոս, Ս. Յովհաննէս եւ Ս. Յակոբոս առաքեալների առջեւ Քրիստոսի այլակերպութեան յիշատակն է, որը, ըստ աւանդութեան, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրայ:

Published in Ազգային
Էջ 3, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։