Հա

Համայնք

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Նոր Ջուղայի առաջին առաջնորդ Մեսրոպ Արքեպիսկոպոսի եւ Սպահանի հայոց թեմի միւս առաջնորդների յիշատակին, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում կանգնեցւել է մի խաչքար՝ պատմական Ջուղայի խաչքարերից մէկի բնօրինակի համաձայն։

Published in Նոր Ջուղա

Ապրիլի 21-ին Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում, Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձան-խաչքարի առջեւ, Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի նախագահութեամբ եւ Շահինշահրի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի եւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ կայացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը:

Published in Նոր Ջուղա

Սպահան նահանգի Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում, բլրի վրայ գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, ուր ամփոփւած է 1622 թւականին, հաւատի ճամբին նահատակւած Գրիգոր Արփայեցիի աճիւնը, ուրբաթ՝ ապրիլի 28-ի առաւօտեան տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան արարողութիւնը։

Published in Նոր Ջուղա

Երեկոյին ներկայ էին՝ թեմիս կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասը, Հայաստանից հրաւիրւած բանասիրական գիտութիւնների դոկտոր եւ Մանուկ Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի տնօրէն Վարդան Դեւրիկեանը, ազգային մարմինների ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներ եւ հոծ ժողովուրդ։

Published in Նոր Ջուղա

Երէկ՝ ապրիլի 22-ի առաւօտեան ժամը 11։00-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցը ոգեկոչելու եւ իրենց պահանջատիրութեան ձայնը համայն աշխարհին լսելի դարձնելու համար՝ աշակերտական բողոքի համահաւաք-ծաղկեմատոյց իրականացաւ՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգային դպրոցների աշակերտութեան ու պատասխանատուների մասնակցութեամբ։

Published in Նոր Ջուղա

Աւագ շաբաթւայ ընթացքում եւ Ս. Յարութեան տօնի առթիւ Նոր Ջուղայի բոլոր թաղային եկեղեցիներում՝ հոծ թւով հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ, մատուցւեցին եկեղեցական հոգեպարար արարողութիւններ՝ պատկան ծխատէր քահանայ հայրերի ձեռամբ. Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը հերթաբար նախագահեց զանազան թաղերի եկեղեցիների ժամերգութիւններին ու ս. պատարագներին։

Published in Նոր Ջուղա

Ապրիլի 16-ի առաւօտեան, Փրկչի յաղթական Յարութեան տօնի՝ Ս. Զատկի առթիւ, հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի։

Published in Նոր Ջուղա

Տարիներ է, ինչ ապրիլի 7-ը՝ Մայրութեան եւ գեղեցկութեան տօնը, Նոր Ջուղայում նշւում է Ն. Ջ. Հայուհեաց բարեգործական ընկերութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած ձեռնարկների միջոցով։

Published in Նոր Ջուղա

Գոհութիւն եւ փառք եմ յայտնում մեր Արարչին, որ այս տարի եւս մեզ շունչ, առողջութիւն եւ կեանք պարգեւեց, որպէսզի կարողանանք բարով դիմաւորել 2017 թւականի մեր մեծագոյն տօնն ու Քրիստոնէութեան փառապանծ յաղթանակը համարւող Աստւածորդու Հրաշափառ Յարութիւնը:

Published in Նոր Ջուղա

Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան» աղջ. միջնակարգ դպրոցի տնօրինութեան եւ անձնակազմի նախաձեռնութեամբ, հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական սրահում, մարտի 12-15-ը կազմակերպւեց լուսանկարչութեան մրցոյթ-ցուցահանդէս՝ «Սպահան՝ իմ գեղեցիկ քաղաք» խորագրով, ուր ցուցադրւել էին աշակերտուհիների լուսանկարները՝ Սպահան քաղաքի կոթողներից եւ արւեստից։ Այս շրջագծում ցուցադրւել էին նաեւ Նոր Ջուղայի եկեղեցիներից նկարներ, որոնց տրամադրել էր Թովմա Գալստանեանը։

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 6-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։