Հա

Համայնք

Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղաւար տօներից Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը (Խաղողօրհնէք) նշւեց Փերիա գաւառի Խոյգան գիւղի եւ Նոր Ջուղայի եկեղեցիներում։

Published in Նոր Ջուղա

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի փոքրիկ սաներին ազգային եւ հոգեւոր արժէքներին ու տօներին ծանօթացնելու, ինչու չէ նաեւ նրանց համար գեղեցիկ եւ անակնկալներով լի մթնոլորտ ապահովելու համար՝ դպրոցի տեսչութիւնը, ուսուցչական կազմն ու ծնողական խորհուրդը, ուսումնական տարեշրջանի ընթացքում նախաձեռնում եւ կազմակերպում են բազմաթիւ ձեռնարկներ ու միջոցառումներ:

Published in Նոր Ջուղա

Փետրւարի 13-ի երեկոյեան, Տեառննդառաջի նախատօնակի առթիւ, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Յովհաննու, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Մինաս եկեղեցիներում, հերթաբար Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի, Տ. Վազգէն քհնյ. Քեօշկերեանի, Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի եւ Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի միջոցով իրականացւեցին եկեղեցական հոգեպարար արարողութիւն եւ աւանդական հրավառութիւն։

Published in Նոր Ջուղա

Երեքշաբթի, յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5-ից, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու, Ս. Աստւածածին, Ս. Ներսէս եւ Ս. Ստեփանոս եկեղեցիներում սկսւեց Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը, ուր պատարագիչ հայրերը եկեղեցիների սուրբ խորանից աւետեցին մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան լուրը։

Published in Նոր Ջուղա

Ծրագրի շարունակութեան մէջ բեմ հրաւիրւեց նաեւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Նիկոլ Մուսախանեանը, ով երախտագիութեան խօսք ուղղելով Սրբազան Հօրը եւ Սպահանի հայոց թեմի ազգային մարմիններին՝ կենտրոնատեղիի տրամադրման կապակցութեամբ, համոզում յայտնեց, որ այսուհետեւ միութենականներն աւելի նւիրւածութեամբ են լծւելու իրենց ազգանւէր աշխատանքներին:

Published in Նոր Ջուղա

Սեպտեմբերի 27-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի եւ ձեռամբ Տ. Վազգէն քհնյ. Քեօշկերեանի, կիրակնօրեայ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց, ուր նշւեց նաեւ հայ ժողովրդին պատկանող խաչի տօներից՝ Վարագայ Ս. Խաչի տօնը։

Published in Նոր Ջուղա

Չորեքշաբթի, սեպտեմբերի 2-ին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանք այցելեցին Լիբանանի ՀՅԴ, «Հեզբօլլահ», «Ժողովրդական շարժում», ազգային, աշխատաւորական, դեմոկրատ եւ իսլամ ու քրիստոնեայ այլ կուսակցութիւնների ղեկավարներից եւ ներկայացուցիչներից բաղկացած առաւել քան քսան հոգանոց մի պատւիրակութիւն:

Published in Նոր Ջուղա

2015 թւականի կիրակի, օգոստոսի 16-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց դպրոցի սրահում Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով՝ մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, Տ. Վազգէն քհնյ. Քեօշկերեանի ձեռամբ եւ դպրաց դասի ներկայութեամբ: Օրւայ խորհրդին ինչպէս միշտ, իրենց առատ նւիրատւութեամբ ներկայ էին համայնքի բարեպաշտ հայորդիները:

Published in Համայնք

Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտութիւնը ուղեկցութեամբ դպրոցների տեսչութիւնների, ուսուցչական կազմերի եւ Ծնողական խորհուրդների, ներկայանալով Ս. Ամենափրկիչ վանքում գտնւող Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձանի մօտ, պահանջատիրական կարգախօսերի վանկարկումներով ու ծաղիկների մատուցմամբ, ոչ միայն իր յարգանքի տուրքը մատուցեց Մեծ Եղեռնի բիւրաւոր զոհերի անթառամ յիշատակին, այլեւ իր պահանջատիրական ձայնը լսելի դարձրեց աշխարհին:

Published in Նոր Ջուղա

Կիրակի, փետրւարի 15-ի կէսօրին, Բուն Բարեկենդանի տօնի առթիւ, նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի հայոց ագզային «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցի տեսչութեան եւ ծնողական խորհրդի, աւանդական այս տօնին պատշաճ դիմակներ կրելով՝ դպրոցի 7-րդ եւ 8-րդ դասարանների աշակերտները անակնկալ այցելութիւն կատարեցին Նոր Ջուղայի հայոց ագզային ծերանոց:

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։