Հա

Համայնք

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի փոքրիկ սաներին ազգային եւ հոգեւոր արժէքներին ու տօներին ծանօթացնելու, ինչու չէ նաեւ նրանց համար գեղեցիկ եւ անակնկալներով լի մթնոլորտ ապահովելու համար՝ դպրոցի տեսչութիւնը, ուսուցչական կազմն ու ծնողական խորհուրդը, ուսումնական տարեշրջանի ընթացքում նախաձեռնում եւ կազմակերպում են բազմաթիւ ձեռնարկներ ու միջոցառումներ:

Published in Նոր Ջուղա
Երկուշաբթի, 22 Փետրւարի 2016 10:00

Տեառնընդառաջի տօնը՝ Ջաւախքում

Փետրւարի 13-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տօնը: Ախալցխայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ Տեառնընդառաջի նախատօնակ: Ժամերգութեան աւարտին Ախալցխայի հոգեւոր հովիւ Տ. Թորգոմ քահանան անդաստանի կարգ կատարեց, ապա օրհնելով բոլոր նորապսակներին խաչի քաւորի հետ բաժանեց նրանց սրբապատկերներ:

Published in Հասարակական

Եկեղեցական-ազգային տօնակատարութիւնների մասին մատաղ սերնդին տեղեկութիւն փոխանցելու նպատակով, ՀՕՄ-ի վարչութիւնը եւ կրթօջախի ուսուցչական կազմը ծրագրել էին սոյն խարուկահանդէսը, հրաւիրելով նաեւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանին: Սրբազան Հայրը երեխաների ընդհանուր ուրախութեան ընդմիջից, որոնք վառւած կրակին բոցկլտացող լոյսին նայելով հրճւում էին, բացատրեց Տեառընդառաջի տօնը, մանկավարժական մօտեցումով:

Published in Ատրպատական

Հաւատարիմ հայ եկեղեցու լուսաւորչահիմն աւանդութիւններին, Տեառնընդառաջի տէրունի յիշատակի օրը, մեր Տիրոջ տաճար ընծայման տօնի նախօրեակին, Ատրպատականի հայոց եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր նախատօնակ եւ ապա հրավառութիւն:
Ատրպատականի հայոց թեմում՝ Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադ գիւղում տեղի ունեցան եկեղեցական արարողութիւններ՝ ըստ հայ եկեղեցու տօնացոյցի:

Published in Ատրպատական

Այդ առիթով ուրբաթ, փետր. 13-ի երեկոյեան, Թեհրանի հայոց բոլոր եկեղեցիներում կատարւեց Տեռանընդառաջի նախատօնակ, որից յետոյ եկեղեցիների բակում վառւեց աւանդական խարոյկը: Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ քարոզեց առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, իսկ արարողութիւնից յետոյ եկեղեցում օրհնւած կրակով բոցավառւեց աւանդական խարոյկը, որի վրայից ցատկում էին նորապսակներն ու ժողովուրդը:

Published in Համայնք

Քառասնօրեայ Քրիստոսի տաճար ընծայման տօնը Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում որպէս անշարժ տօն՝ նշւում է փետր. 14-ին:
Փետրւարի 13-ին, կէսօրից յետոյ ժամը 4-ին, Թեհրանի հայոց եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի նախատօնակի (Տրնդէզ) արարողութիւնը:

Published in Համայնք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։