Հա

Համայնք

Սոյն թւականի երկուշաբթի, սեպտեմբերի 23-ի առաւօտեան, համաձայն Իրանի Իսլամական Հանրապետութեան կրթութեան նախարարութեան հրամանագրի, բոլոր դպրոցները բացեցին իրենց դռները՝ վերսկսելու համար 2013-2014 ուսումնական-կրթական տարեշրջանը: Թեմական խորհրդի անդամները, վաստակաշատ թէ ներկայ ուսուցչական կազմի անդամները, հոգաբարձութեան կազմը, ծնողական խորհրդի անդամները եւ աշակերտները, վերանորոգ շնչով ներկայ գտնւեցին Թաւրիզի ազգային «Թամարեան-Սահակեան» դպրոցի բացման հանդիսաւոր արարողութեանը, որը հովանաւորում էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը:

Published in Ատրպատական

Վաղը Իրանում հնչելու է տարեմուտի առաջին զանգը եւ աւելի քան 12 միլիոն աշակերտներ, այդ թւում իրանահայ համայնքի մեր մատաղ սերունդը, յաճախելու են կրթօջախներ: Այսօր առաւօտեան, ընկալեալ սովորութեան համաձայն կրթօջախները իրենց դռներն են բացել առաջինդասարանցիների համար, որպէսզի փոքրիկները մէկ օր առաջւանից ծանօթանան դպրոցական կեանքին ու միջավայրին:

Published in Համայնք
Էջ 2, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։