Հա

Համայնք

Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան եւ դպրոցի հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչների նախաձեռնութեամբ, կիրակի՝ 2018 թւականի յունիսի 10-ի երեկոյեան, կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում տեղի ունեցաւ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած գիտելիքների մրցոյթ՝ դպրոցի հինգերորդ եւ վեցերորդ դասարանների աշակերտների մասնակցութեամբ: Միջոցառումը հովանաւորւել էր Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի կողմից: 

Published in Նոր Ջուղա

Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի տնօրինութեան նախաձեռնութեամբ եւ Սպահանի հայոց թեմի ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի հովանաւորութեամբ, անկախութեան այս պանծալի տօնին նւիրւած ծրագրերի շարանում, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 1-ի երեկոյեան, հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում տեղի ունեցաւ ընդհանուր գիտելիքների մրցոյթ՝ դպրոցի աշակերտութեան մասնակցութեամբ։ 

Published in Նոր Ջուղա

Նախաձեռնութեամբ Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի ու համագործակցութեամբ Նոր Ջուղայի «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան եւ ուսուցչական կազմի, չորեքշաբթի՝ դեկտեմբերի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում կայացաւ Ջաւախքին նւիրւած գիտելիքների մրցոյթ՝ «Արմէն» կրթահամալիրի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ դասարանների աշակերտութեան մասնակցութեամբ։

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհուրդն մատաղ սերնդին հայկական մշակոյթին՝ ի մասնաւորի խաչքարերին առաւել ծանօթացնելու նպատակով, այս անգա ձեռնամուխ եղաւ համագործակցաբար հայոց ազգ. «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցների տնօրինութիւնների եւ ուսուցչական կազմերի, կազմակերպել աշակերտական գիտելիքների մրցոյթ՝ «Հայկական խաչքարեր» խորագրով։

Published in Նոր Ջուղա

Իրանահայ Գարնանային 29-րդ խաղերի շրջանակում, չորեքշաբթի՝ մարտի 22-ի երեկոյեան, միութեան բացօթեայ նորակառոյց բեմում կայացաւ գիտելիքների մրցոյթ՝ մասնակցութեամբ խաղերին մասնակից միութիւնների ու կազմակերպութիւնների մարզական խմբերի երեքական ներկայացուցիչների:

Published in Նոր Ջուղա

Հինգշաբթի, յունիսի 9-ի առ. ժամը 10-ին, Ս. Սարգիս եկեղեցում համախմբւել էին շուրջ 80 մրցանակակիր աշակերտներ թեմակալ առաջնորդի նախագահութեամբ մասնակցելու կրօնական արարողութեան եւ ստանալու Սրբազան Հօր օրհնութիւնը որպէս քաջալերանք մասնակցելու Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնած եռօրեայ ճամբարին, որը կայանալու է առաջիկայ շաբաթւայ ընթացքում՝ Նոր Ջուղայում:

Published in Համայնք

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, հինգշաբթի, մայիսի 12-ին, կայացան Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգի Ա օղակի (7-րդ, 8-րդ եւ 9-րդ դասարանների) եւ ուրբաթ, մայիսի 13-ին, տարրականի 5-րդ ու 6-րդ դասարանցիների գիտելիքների մրցութիւնը՝ «Շանթ»-«Մարիամեան» դպրոցական համալիրի սրահում:

Published in Համայնք

Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» աղջ. միջնակարգ դպրոցի տնօրինութեան նախաձեռնութեամբ եւ ուսուցչական կազմի կազմակերպութեամբ, «Վիկտորինա» գիտելիքների մրցոյթը տեղի ունեցաւ երկուշաբթի՝ ապրիլի 25-ի երեկոյեան, հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում՝ նւիրւած՝ Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցին եւ Արցախեան հերոսամարտին: Միջոցառումը հովանաւորել էր Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախումբը:

Published in Նոր Ջուղա

Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի դաստիարակչական յանձնախմբի միջոցով կազմակերպւած մրցութիւնները բաղկացած էին երկու փուլից: Առաջին՝ գրաւոր փուլը տեղի ունեցաւ 2016 թւականի փետրւարի 28-ին (տարրական) եւ 29-ին (միջնակարգ) բոլոր հայոց դպրոցներում, որը նախատեսւած էր 5-րդ եւ 6-րդ տարրական դասարաններից սկսած մինչեւ միջնակարգ օղակի Գ դասարանը: 

Published in Համայնք

5-րդ, 6-րդ եւ 7-րդ դասարանի թւով 24 աշակերտ-աշակերտուհիներ, յունիսի 20-24-ը, իրենց 6 պատասխանատու ուսուցիչ-ուսուցչուհիների հետ միասնաբար՝ այցելեցին Նոր Ջուղայի պատմական տեսարժան վայրեր եւ ծանօթացան Նոր Ջուղայի հայոց՝ թանգարանի, վանքի, եկեղեցիների, դպրոցների ու «Արարատ» միութեան պատմականի եւ ներկայ դրութեան հետ:

Published in Համայնք
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։