Հա

Համայնք

Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, նոր ուսումնական տարեշրջանի առթիւ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի սրահում համախմբւել էին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանը, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Թեմական ու Կրթական խորհուրդների եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները, դպրոցի աշակերտ-ուհիները, տեսչութիւնը, ուսուցչական կազմն ու ծնողները:

Published in Նոր Ջուղա

Երէկ՝ սեպտեմբերի 23-ին համայն Իրանում հնչեց դպրոցական առաջին զանգը եւ միլիոնաւոր աշակերտներ, այդ թւում իրանահայ աշակերտ-աշակերտուհիներ յաճախեցին դպրոց եւ կրթօջախներ: Թեհրանի հայոց թեմում 2000 աշակերտ-աշակերտուհիներ մանկապարտէզից մինչեւ միջնակարգ սկսեցին վերամուտը:

Published in Թեհրան

Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

Քրիստոնէական ու հայրական ջերմ սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ, բարի գալուստ եմ մաղթում ձեզ ձեր դպրոցում, շնորհաւորում ու յաջողութիւն մաղթում բոլորիդ։

Published in Թեհրան

Այսօր Իրանի դպրոցներում, այդ թւում, նաեւ, Թեհրանի հայոց դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Այս տարի Թեհրանի հայոց թեմում դպրոցներ են յաճախելու աւելի քան 2500 աշակերտ-աշակերտուհիներ:

Published in Թեհրան

Մեր «Սուրբ տաճարների ու վառ կանթեղների» տարեմուտն է այսօր...

Հայ աշակերտի ու յատկապէս հայ ծնողի կողմից փառաբանւած երեւոյթ, որը համարւում է մեկնակէտ՝ սերունդների հայեցի, կիրթ ու յանձնառու կենսակերպը ձեւաւորել-կայացնելու բախտորոշ հոլովոյթում:

Published in Դիտանկիւն
Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2017 11:10

Դպրոցական տարեմուտի մեկնարկը տրւած է

Այսօր՝ առաւօտեան Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանի ձեռամբ հնչել է իրանական 1396-97 ուսումնական տարւայ առաջին զանգը:

Published in Հասարակական

Շատ սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

Բարի գալուստ եմ ասում բոլորիդ եւ յաջողութիւն ցանկանում ձեզ: Այսօր դպրոցական տարեշրջանի առաջին օրն է. վստահ եմ, որ շատերդ ուրախութեամբ էք եկել. իսկ տարրական դպրոցի առաջին դասարանի աշակերտները նոր են միանում միւս դասարանցիներին, հետեւաբար հիները նորերին տիրութիւն պէտք է անեն, որովհետեւ մենք բոլորս որպէս հայ դպրոցի աշակերտ-աշակերտուհիներ մի ընտանիքի ենք պատկանում եւ այդ ընտանիքը մեր ժողովուրդն է:

Published in Թեհրան

Շաբաթ, սեպտեմբերի 24-ի առաւօտեան, ինչպէս երկրի տարբեր ուսումնական հաստատութիւններում, 2016-2017 ուսումնական տարեշրջանի առաջին զանգը հնչեց նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներում։

Published in Նոր Ջուղա

Դպրոցական տարեմուտի հետ միաժամանակ, կարելի է ասել, որ համայնքը ընտանիքների, ծնողների եւ աշակերտների ներգործութեամբ զօրաշարժի է ենթարկւում: Այստեղից էլ՝ համայնք-դպրոց փոխկապակցութիւնն աւելիով է ակներեւ ու կարեւոր համարւում, քանզի տւեալ համայնքի ապագան, գրեթէ բոլոր առումներով, պայմանաւորւած ու երաշխաւորւած է հէնց դպրոցական նստարաններում սնուցւող աշակերտների, նրանց կրթա-դաստիարակութեան ու հոգե-մտաւոր արժէքների նպատակային ձեւաւորմամբ:

Published in Դիտանկիւն

Երեքշաբթի, սեպտեմբերի 23-ի առաւօտեան ժամը 8-ին Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի բակում, որտեղ համախմբւել էին «Արմէն» տարրական երկսեռ կրթահամալիրի եւ «Քանանեան» աղջ. ու «Կատարինեան» տղայոց ուղեցոյց եւ միջնակարգ դպրոցների տեսչութիւնները, ուսուցչական կազմերը, ծնողական խորհուրդները, ծնողները եւ ինչու չէ նաեւ աշակերտ-աշակերտուհիները, դպրոցական տարեմուտի առաջին զանգով սկիզբ առաւ 2014-2015 ուսումնական տարին։

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։