Հա

Համայնք

Կիրակի, հոկտեմբերի 7-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ, տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան պաշտօն, մի քանի օր առաջ իր հոգին աւանդած աշխարհահռչակ երգիչ՝ Շառլ Ազնաւուրի հոգու համար։

Published in Սփիւռք

Աշխարհահռչակ շանսոնիէ հանգուցեալ Շառլ Ազնաւուրի հոգու խաղաղութեան համար երէկ հոկտ. 7-ի առաւօտեան կիրակնօրեայ ս. պատարագից յետոյ Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում կատարւել է հոգեհանգստեան արարողութիւն: Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ այդ առիթով քարոզեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Published in Թեհրան

Կիրակի առաւօտեան, 7 հոկտեմբեր 2018-ին, ֆրանսիահայ աշխարհահռչակ երգիչ եւ երգահան Շառլ Ազնաւուրի հոգւոյ խաղաղութեան համար հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, տնօրինութեամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

Published in Ատրպատական

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին իրենց կեանքը յանուն Իրանի հողային ամբողջականութեան նւիրաբերած հայ նահատակների եւ Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, ուրբաթ, սեպտեմբերի 28-ին, Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում ս. պատարագից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն նախագահութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

Published in Թեհրան

«Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ Երեւանի կենտրոնական գերեզմանատանը կատարւել է հոգեհանգստի արարողութիւն՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու, 3-րդ վարչապետ Համօ Օհանջանեանի եւ նրա տոհմի յիշատակին:

Տաս տարիներ առաջ, 8 սեպտեմբեր 2008-ին, Արեւմտեան Հայաստանի իրենց շրջապտոյտը աւարտած երբ վերադառնում էին մէկ խումբ իրանահայեր, հանրակառքի արկածի զոհ դարձան, որոնցից 17 անձեր մահացան, իրենց ետին թողելով ընտանիքի սիրելի անդամներ, հարազատներ, բարեկամներ, ընկերներ: 

Published in Ատրպատական

Երէկ, ուրբաթ 27 յուլիս 2018 հայ դատի ու պահանջատիրական պայքարի ճանապարհին, իրենց գիտակից ինքնամատուցով ազատագրական պայքարի ոսկեայ շղթան ադամանդիայ օղակով հարստացուցած Լիզբոնի արիասիրտ հինգ հերոսների՝ Վաչէ Տաղլեանի, Սեդրակ Աճէմեանի, Սիմոն Եահնեանի, Արա Քրջլեանի եւ Սարգիս Աբրահամեանի նահատակութեան 35-ամեակն էր։ 

Published in Թեհրան

Ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 13-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում, բլրի վրայ գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, ուր գտնւում է հաւատի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի շիրիմը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան կարգը։

Published in Նոր Ջուղա

Կիրակի 10 սեպտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմում՝ Թաւրիզի Ս. Սարգիս եւ Ուրմիոյ Ս. Ստեփանոս եկեղեցիներում հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց, 9 տարիներ առաջ հանրակառքի արկածի զոհ 17 հայորդիների համար, որոնք ուխտաւորաբար մեկնել էին Արեւմտեան Հայաստան:

Published in Ատրպատական

Յուլիսի 24-ին Թաւրիզի ազգ. գերեզմանատան Սբ. Շողակաթ եկեղեցում տեղի ունեցաւ Մեռելոց Յիշատակի հոգեհանգստեան պաշտօն հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, յիշելու մեր ազգի համօրէն ննջեցեալներին՝ ծանօթներին եւ անծանօթներին: 

Published in Ատրպատական
Էջ 1, 6-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։