Հա

Համայնք

Ուրբաթ, 19 հոկտեմբերի 2018 թ.-ին մշակւած տարեկան ծրագրի համաձայն տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Արհեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ` Մշակոյթի շաբաթւայ առիթով ձեռքի աշխատանքի ցուցահանդէս-մրցոյթ, «Արարատ» մարզաւանի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում:

Published in Թեհրան

Լոնդոնում՝ Բրիտանական թանգարանում, 2018 թ. նոյեմբերի 8-ից 2019 թ. փետրւարի 24-ը կը գործի «Ես Աշուրբանիպալն եմ, աշխարհի արքան, Ասորեստանի արքան» խորագրով ցուցահանդէսը:

Published in Մշակոյթ

Չորեքշաբթի, 10 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, ազգ. առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում բացումը կատարւեց գերմանացի արւեստագէտ Մարկոս Էնդլերի «Պատուհան» խորագրով գծանկարչական ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան: 

Published in Ատրպատական

Գաֆէսճեան արւեստի կենտրոնը եւ «Մուսկարի» ասոցիացիան յայտարարում են, որ հոկտեմբերի 5-ին Կենտրոնի «Արծիւ» սրահում բացւելու է «Շադի Ղադիրիան. յետահայաց» ցուցադրութիւնը։ 

Published in Մշակոյթ

Շաբաթ, 22 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութի ազգայիններից ճարտարապետ Արամազդ Նազարեանին, որ եկած էր յատուկ կերպով հրաւիրելու առաջնորդ Սրբազանին իր գեղանկարչութեան ցուցահանդէսին:

Published in Թեհրան

Կանբերայում գործող Աւստրալիայի ազգային համալսարանում «Ժամանելու իրաւունք» խորագրով ցուցահանդէս է բացւել, որը նւիրւած է ամբողջ աշխարհի փախստականներին՝ սկսած Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով գաղթածներից, յայտնում է Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը:

Published in Հայ Դատ

Վաղը` սեպտեմբերի 18-ին, Երեւանի Ժամանակակից արւեստի թանգարանում տեղի է ունենալու «Անտեսանելի-Տեսանելի» խորագրով ցուցահանդէսի բացմանը արարողութիւնը։

Published in Մշակոյթ

Այսօր` սեպտեմբերի 13-ին, Երեւանի Ռուսական արւեստի թանգարանում տեղի է ունենալու իրանահայ երիտասարդուհի Արմենուշ Մարգարեանի «Հայկական ժամանակակից զարդանախշեր» խորագրով առաջին անհատական ցուցահանդէսի բացման արարողութիւնը: 

Published in Մշակոյթ

Երեքշաբթի՝ 2018 թւականի օգոստոսի 21-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան բարեսիրական նպատակներով իրականացւող ամենամեայ միջոցառումներից՝ ձեռարւեստի ամառային ցուցահանդէս-վաճառքի պաշտօնական բացումը:

Published in Նոր Ջուղա

Առաջին անգամ Հայաստանում՝ Մ. Սարեանի տուն թանգարանում բացւող «Սարեանը եւ Ֆրանսիան» ցուցահանդէսում կը ներկայացւի վարպետի փարիզեան շրջանի (1926-1928) «Կովկասեան քաղաքի փողոց. Թիֆլիս» (1927 թ.) նկարը։

Սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 14-ը կայանալիք ցուցահանդէսը նւիրւած է Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժովին։

Published in Մշակոյթ
Էջ 1, 32-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։