Հա

Համայնք

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ միաւորի կազմակերպիչ եւ միութեան Ֆուտբոլի յանձնախմբերի, ուրբաթ՝ թւականիս յուլիսի 27-ի երեկոյեան, միութեան մարզասրահում տեղի ունեցաւ ֆուտբոլի մրցաշարի հանդիսաւոր բացումը՝ նւիրւած հինգ անձնազոհ մարտիկներ՝ Սեդրակ Աճէմեանի, Վաչէ Դաղլեանի, Արա Քերջլեանի, Սիմոն Եահընեանի եւ Սարգիս Աբրահամեանի անձնազոհական ակտի 35-ամեակին:

Published in Նոր Ջուղա

Հինգ անձնազոհ մարտիկների յիշատակը յարգելու համար Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ 27 տարի անընդմէջ կազմակերպւել են մրցաշարեր եւ յիշատակի երեկոներ:

Published in Նոր Ջուղա

Մրցաշարը իրականացաւ Սկաուտական միաւորի կազմակերպիչ յանձնախմբի անվերապահ աջակցութեամբ, որի անձնակազմը ներկայացնում էին Թադէ Ղարիբեանը, Արփիար Դաւթեանը, Սիփան Անդրէասեանը, Սասուն Սիմոնեանը, Արայիկ Սիմոնեանը, Շանթ Մելքոնեանը եւ Դերենիկ Թորոսեանը:

Published in Նոր Ջուղա

Մրցաշարի բացման հանդիսաւոր արարողութիւնը մեկնարկեց ողջոյնի եւ բացման խօսքով,որով հանդէս եկաւ Անի Ղազարեանը, ապա աւագ խմբապետ Ռոբերտ Սիմոնեանի հրահանգով՝ տեղի ունեցաւ հինգ մարտիկների պատկերների շքերթը, որոնք ուղեկցւում էին դրօշակակիր գարդով: Պատկերները նշանակւած վայրում տեղաւորելուց յետոյ՝ ի յարգանս նրանց յիշատակի՝ յայտարարւեց մէկ րոպէ յոտնկայս լռութիւն:

Published in Նոր Ջուղա
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։