Հա

Համայնք

21/07/2013 - 11:25

Խորապէս յարգելով եւ ցաւակցելով 13.07.2013 թ. Ռուսաստանում «Նոր Մոսկւա»-ի տարածքում՝ Օզնոբիշինօ գիւղի մերձակայքում, աւտովթարից զոհւած եւ տուժած բոլոր քաղաքացիների ընտանիքներին՝ մի խումբ հայերի կողմից յայտնում եմ մեր դժգոհութիւնն ու վրդովմունքը՝ կապւած ՀՀ քաղաքացու դատավարական գործընթացի հետ:

Արդէն յուլիսի 15-ից համացանցում տեղադրւել է մի տեսանիւթ, որտեղ յստակ երեւում է, թէ ինչպէս են ստորացուցիչ կերպով (կանացի խալաթով, հիւանդանոցից վաղաժամ դուրս բերւած եւ արհեստական դեղամիջոցներով սթափեցրած) ամբաստանեալի աթոռին նստեցրել աւտովթարի մեղաւոր բեռնատարի հայ, ՀՀ քաղաքացի վարորդին, որը մեկնել էր արտագնայ աշխատանքի՝ մահացած որդու շիր-մաքարի տեղադրման գումարը վաստակելու:
Տեսանիւթում նաեւ յստակ ցուցադրւած է, թէ ինչպէս են մի խումբ լրագրողներ հարցախեղդ անում յուզմունքից լացող եւ վատառողջ վիճակում գտնւող քաղաքացուն: Այս ամէնն անպայմանօրէն ստորացում է, ռասիզմ (ցեղապաշտութիւն), յստակ հաղորդագրութիւն՝ ՀՀ-ին, դաժանութիւն, մարդու իրաւունքների խախտում, հայ-ռուսական «բարեկամական յարաբերութիւններին» ուղղւած սպառնալիք: Հետեւապէս՝ պահանջում ենք համարժէք քայլ, համապատասխան գործողութիւններ՝ ՀՀ արտգործնախարարութիւնից, Ռուսաստանում ՀՀ դեսպանութիւնից եւ Ռուսաստանում Հայերի միութիւնից:

ԳԷՈՐԳ ՏԷՐ-ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։