Հա

Համայնք

22/07/2014 - 10:50

Ամառային աշխատանքներ՝ «Արարատ» մարզաւանում

Զրոյցի ընթացքում Քաթրինն այսպէս ասաց. «Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնած դասընթացներին այս տարի մասնակցել են շուրջ 140 աշակերտներ՝ տարիքային երկու բաժանումներով, 4-ից 8 տարեկան, որոնք ունեն ամենօրեայ դասաժամեր եւ 8-ից 13 տարեկան, որոնք մասնակցում են դասընթացների շաբաթական երեք օր՝ ընտրելով իրենց սիրած մարզաձեւերը:

Ամառը եւ ամառային աշխատանքները այն թեման է, որը խիստ հետաքրքրում է երեխաներին եւ նրանց ծնողներին: Ահաւասիկ, այդ դասարաններից են Հ. Մ. «Արարատ» մարզաւանում կազմակերպւող ամառային դասընթացները, որոնց ներգրաււած են մեծ թւով մանուկ-պատանիներ: Առիթը պատեհ համարելով՝ «Արարատ» մարզաւանում այցելեցինք կազմակերպւած տարբեր դասարանները, մօտկից ծանօթանալով տարւող աշխատանքներին եւ զրուցելով դասարանների պատասխանատու տկն. Քաթրին Քարիմեան-Մարտոյեանի հետ:
Զրոյցի ընթացքում Քաթրինն այսպէս ասաց. «Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնած դասընթացներին այս տարի մասնակցել են շուրջ 140 աշակերտներ՝ տարիքային երկու բաժանումներով, 4-ից 8 տարեկան, որոնք ունեն ամենօրեայ դասաժամեր եւ 8-ից 13 տարեկան, որոնք մասնակցում են դասընթացների շաբաթական երեք օր՝ ընտրելով իրենց սիրած մարզաձեւերը:
140722d01a8-ից 13 տարեկան երեխաները ըստ իրենց ցանկութեան սովորում են բասկետբոլ, ֆուտբոլ, սկէյտ եւ թենիս. դրան զուգահեռ՝ նրանք օգտւում են լողարանից, իսկ 4-ից 8 տարեկանները ծանօթանում են տարբեր մարզաձեւերի: Նշեմ, որ այս դասընթացների նպատակն է ծանօթանալ մի շարք մարզաձեւերի, որպէսզի հետագայում պատանի-երիտասարդները կարողանան մասնակցել կազմակերպութեան մարզական խմբերին: Փոքրահասակները զբաղւում են մարմնամարզութեամբ, եօգայով, վալիբոլով, ռազմարւեստի կարատէ մարզաձեւով, ժայռամագլցմամբ, իսկ այս մարզանքների կողքին՝ ունենք այլ զբաղմունքներ: Դրանցից կարելի է թւարկել տարբեր խաղերի, խեցեգործութեան, մտային խաղերի, նկարչութեան, քանի որ ֆիզիկական աշխատանքներին զուգահեռաբար՝ տարւող մտային աշխատանքների շնորհիւ՝ երեխան սովորում է ճիշտ մտածել ու առողջ դատել: Սովորեցնում ենք երգ ու պարային շարժումներ:
Յիշեալ դասընթացներում փորձում ենք օգտւել լաւագոյն մարզիչներից: Դասընթացներին զուգահեռ՝ նշում ենք այն ազգային ու կրօնական տօները, որոնք համընկնում են դասարանների կայացման օրերին, ինչպէս, օրինակ, Վարդավառի տօնը, որը նշում ենք Ս. Խաչ մատուռում»:
Նա այսպէս շարունակեց. «Ամառային դասընթացները տեւում են 6 շաբաթ եւ լինում են երկու փուլով. առաջին 6 շաբաթը աւարտւելով սկսւում է 2-րդ շաբաթը, բայց 5 շաբաթ տեւողութեամբ»:
140722d01bԴասընթացների պատասխանատուն այսպէս շարունակեց զրոյցը. «Այս դասարանների գծով պէտք է շնորհակալութիւն յայտնենք Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեանը եւ Մարզական միութեան վարչութեանը, որոնք երեխաների համար նման առիթներ են ստեղծում: Նշեմ, որ ամէն առաւօտեան աշխատանքը սկսում ենք Տէրունական աղօթքով, որից յետոյ թեթեւ մարզանքներ, ապա երգեր ենք երգում եւ երեխաները աշխուժացած՝ սկսում են իրենց դասարանները. դասաժամերն են առաւօտեան 9:30-ից 12:30-ը»: Դասարանների պատասխանատուն վերջում այսպէս արտայայտւեց. «Նման հաւաքական աշխատանքներ շատ կարեւոր են երեխաների համար եւ առիթ են դառնում երեխաների մօտ զարգանայ միութենական կեանքը, որը շատ տարբեր է դպրոցական կեանքից»:
Ստորեւ ներկայացնում ենք Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան ամառային դասընթացների մարզիչների եւ դաստիարակների անւանացանկը՝ ըստ մարզաձեւերի.
Ֆուտբոլ՝ Արթին Մինասեան
Բասկետբոլ՝ Ալ Ղանբարի
Բասկետբոլի մարզչի օգնական՝ Թենի Ասատրեան
Թենիս՝ Էրիկ Քամարզարեան
Թենիսի մարզչի օգնական՝ Ռոդրիկ Քամարզարեան
Սկէյտ՝ Հոսէյն Բաղալզադէ
Սկէյտի մարզչի օգնական՝ Նարեկ Աւետեան
Ժիմնաստիկ՝ Լէյլա Բահրամի
Եօգա՝ Էլհամ Այուբի
Վալիբոլ՝ Անի Խեչումեան
Ժայռամագլցում՝ Զահրա Ֆարաջի
Կարատէ՝ Մառլէն Ղարաբէգի
Օրֆ՝ Լիաննա Ղազարեան

140722d01c

4-8 տարեկան երեխաների դաստիարակներն են՝

Անի Նարթինեան
Աւենիա Ռոստոմեան
Անի Սեփանեան
Մեղմիկ Ջորջեան
Գեղանի Շահբազեան
Լուսինէ Փիրջանլու
Արսինէ Աբրահամեան
Հերմինէ Վարդանեան
Օդրին Ռոստոմեան
Օլգա Յակոբեան
Քարմէն Քարիմեան
Լինա Դաւթեան
Ալիս Խուդադադեան

Նիւթը կազմեց Կ. ԴԱՒԹԵԱՆԸ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։