Հա

Համայնք

29/01/2015

Ամանորի դիմաւորում

Մենք քիչ ենք, սակայն մեր վաղեմի եւ նորօրեայ պանծալի նախնիներից ու վարպետներից ժառանգած ոգեղինութեամբ ենք սնւում:
2014 թւականի դեկտ. 27-ին Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների երրորդ դասարանցիների անակնկալ նախաձեռնութեամբ՝ կատարւեց Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան դիմաւորում:
Սկզբում Իսկուհի Ասատրեանը Ամանորի բարի մաղթանքներ յղեց ներկաներին, ապա մեծարման եւ երախտագիտական զգացողութեամբ անդրադարձաւ նախորդ տարիների տեսուչների եւ դասախօսների կատարած հայանւէր աշխատանքներին:

Այնուհետեւ երրորդ դասարանի ուսանողները ընթերցեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը, ուր նաեւ շեշտւել էր 2015 թւականի կարեւորութիւնը, իբրեւ 100-ամեայ մեր պահանջատիրութեան շեշտաւորման յատկանշական թւական:
Գեղարւեստական կատարումով հանդէս եկաւ Հելենա Աղասարեանը՝ Աշոտ Գրաշու «Հայաստան» երգով, իսկ Լուսաբեր Մարկոսեանը՝ ասմունքեց Վահան Տէրեանի «Կանթեղ» բանաստեղծութիւնը: Երկրորդ դա-սարանի ուսանող Ժասմենա Առաքելեանը շնորհակալական խօսք ուղղեց երրորդ դասարանի իրենց ընկերուհիներին՝ անակնկալի համար:
Ծրագիրն աւարտւեց Սրբազան Հօր պարգեւած Նոր Կտակարանի եւ Մեծ Եղեռնի 100-ամեակին նւիրւած նոտատետրերի բաշխումով:
Եւ վերջապէս Վաչիկ Սարգսեանի սերտ եւ կարգապահ գործունէութեան համար, բոլոր ներկաները իրենց յարգալից շնորհակալութիւնը յայտնեցին նրան:
Աւարտւեց մեր համեստ ձեռնարկը, ինչպէս աւարտւում է ամէն ինչ: Հեռանում էինք տպաւորւած պատկան շէնքի սրահի գեղեցիկ եւ պատշաճ զարդարւածութիւնից:
Յուսանք, որ 2015 թւականը շրջադարձային լինի եւ բախտի անիւը պտտւի՝ ի նպաստ Հայաստանի, հայ ժողովրդի եւ Հայոց հզօր եւ քաջարի բանակի, որպէս սփոփանք՝ 1915 թւականի սարսափելի եւ եղերական դէպքերի:

Յարգանքներով՝
Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների
դասախօսներ եւ ուսանողներ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։