Հա

Համայնք

04/04/2015 - 12:00

Աւագ շաբաթը՝ իրանահայ համայնքում

Իրանահայ համայնքի երեք թեմերում՝ Թեհրանում, Սպահանում եւ Ատրպատականում, շուքով նշւել են Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները:
Շաբաթ, մարտի 28-ի երեկոյեան՝ Ծաղկազարդից մէկ օր առաջ, տեղի է ունեցել Կիրակնամուտի ժամերգութիւն:

Կիրակի, մարտի 29-ին, Ծաղկազարդի առիթով բոլոր եկեղեցիներում, որոնք զարդարւած էին ուռենու ճիւղերով, տեղի է ունեցել հանդիսաւոր ս. պատարագ, որը խորհրդանշում է Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ:
Երեքշաբթի, մարտի 31-ի երեկոյեան, եկե-ղեցիներում յատուկ արարողութեամբ նշւել է Տասն կուսանաց կարգը:
Հինգշաբթի, ապրիլի 2-ի առաւօտեան, ս. պատարագ մատուցւեց «Յիշատակ ընթրեաց Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի», երեկոյեան կատարւեց Ոտնալւայի, ապա գիշերը Խաւարման կարգը: Ուրբաթ, ապրիլի 3-ի առաւօտեան, տեղի ունեցաւ Յիսուս Քրիստոսի խաչելութեան, իսկ երեկոյեան՝ թաղման կարգը: Այսօր երեկոյեան տեղի է ունենալու ճրագալոյց Զատկի ս. պատարագը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։