Հա

Համայնք

25/06/2015

Կիպրոսի Հանրապետութեան դեսպանը՝ ազգային առաջնորդարանում

Երեքշաբթի, յունիսի 23-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Կիպրոսի Հանրապետութեան դեսպան Անդրէաս Քազուփիֆը ազգային առաջնորդարան այցելեց: Մեծարգոյ դեսպանին ընդունեց թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Ընդունելութեան ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներ, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը:

Թղթակից - Երեքշաբթի, յունիսի 23-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Կիպրոսի Հանրապետութեան դեսպան Անդրէաս Քազուփիֆը ազգային առաջնորդարան այցելեց: Մեծարգոյ դեսպանին ընդունեց թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Ընդունելութեան ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներ, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը:
Սրբազան Հայրը ջերմ ու մտերիմ շեշտով ողջունեց դեսպանին, շնորհակալութիւն յայտնեց իր այցելութեան համար եւ ապա ներկայացրեց Թեմական խորհրդի եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներին:
Աւելի քան մէկ ժամ տեւող մտերմիկ ընդունելութեան ընթացքում խօսւեց հայ-կիպրացի ժողովրդի դարաւոր յարաբերութիւնների, Հայաստան-Կիպրոս աստիճանաբար զարգացող յարաբերութիւնների, Իրանի հայ համայնքի եւ դրա իւրայատկութիւնների մասին: «Իրանահայ համայնքը Սփիւռքի բախտաւոր համայնքներից է,- ասաց Սրբազան Հայրը,- իր հայաստանամերձ դրութեամբ եւ Իրանում ունեցած իր հարուստ պատմութեամբ, անցեալով եւ խոր արմատներով»:

Յարակից լուրեր

  • Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»
    Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»

    Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

  • Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների
    Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների

    Երեքշաբթի, մայիսի 15-ի կէսօրին, Մակեդոնիայից Թեհրան ժամանած հոգեւորականներ՝ Միլան քահանայ Բորիսովը, Ս. Ստեփանոս մատրան հովիւ եւ փոխտնօրէն գիտութեան ու միջազգային համագործակցութեան բաժանմունքի Աստւածաբանութեան համալսարանում, նաեւ Դէժան քահանայ Բորիսովը քաղաքավարական այցով, այցելեցին Ազգային առաջնորդարան եւ հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 
    Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 

    Երեքշաբթի, մայիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Վահիդռեզա Մոհամմադին:

  • Եկեղեցականաց համագումար
    Եկեղեցականաց համագումար

    Երկուշաբթի, մայիսի 14-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան նախագահութեամբ գումարւեց թեմիս Եկեղեցականաց համագումար, ընտրելու համար արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեանին փոխարինող մի անդամ եկեղեցական:

  • Համբարձման տօնակատարութիւն
    Համբարձման տօնակատարութիւն

    Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի, մայիսի 10-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

    Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք Համբարձման տօնի առիթով սուրբ պատարագը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։