Հա

Համայնք

Հինգշաբթի, 02 Յուլիսի 2015 12:30

Ընթրիք-երեկոյի ընդունելութիւն՝ ազգային առաջնորդարանի աշխատանքներին առնչակից պետական մարմինների ու պատասխանատուների

Նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. ազգային իշխանութեան, երէկ, յուլիսի 1-ի երեկոյեան, կազմակերպւել էր ընթրիք-երեկոյ ի պատիւ ազգային առաջնորդարանի աշխատանքներին առնչակից պետական մարմինների ու պատասխանատուների:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. ազգային իշխանութեան, երէկ, յուլիսի 1-ի երեկոյեան, կազմակերպւել էր ընթրիք-երեկոյ ի պատիւ ազգային առաջնորդարանի աշխատանքներին առնչակից պետական մարմինների ու պատասխանատուների:
«Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւած ընթրիք-երեկոյին ներկայ էին Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը, Կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն դոկտ. Ալի Մոհամմադ Հելմին, Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան, ներքին գործոց, ուսումնադաստիարակչութեան, սպորտի նախարարութիւնների ներկայացուցիչներ, Թեհրանի քաղխորհրդի փոխնախագահ Մորթեզա Թալային, եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Իրանի նահատակների հիմնարկի պատասխանատուներ, հայոց դպրոցների տեսուչներ, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանին առնչակից բժիշկներ, առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, քահանայից դասը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:
Կազմակերպւած երեկոյին, ներկաներին բարի գալստեան խօսք ասաց Արթին Բաբայեանը եւ հրաւիրեց արտայայտւելու Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին:
Թեմակալ առաջնորդը ողջունելով ներկաներին կարեւորութեամբ անդրադարձաւ կրօնների մէջ ծոմապահութեան նշանակութեանը: Սրբազան Հայրն ասաց. «Այսօր դժբախտաբար ականատես եւ ականջալուր ենք լինում այնպիսի տխուր եւ անմարդկային երեւոյթների, որոնք մարդ արարածին հեռացնում են իր կոչումից եւ առաքելութիւնից: Կրօնական, ազգային, հատւածական մոլեռանդութիւնը, մարդկային ընկերութիւնը, համայնքը իր հիմքից քանդում է: Այսօր ինչ որ կատարւում է Իրաքում, Սիրիայում, Եմէնում եւ կամ Աֆրիկեան որոշ երկրներում, մարդկայնօրէն եւ կրօնականօրէն անընդունելի եւ խիստ կերպով դատապարտելի է: Աստւած մարդկութիւնը իր տարբեր ցեղերով ստեղծեց, որպէսզի միմեանց մօտենան, միմեանց ճանաչեն եւ միմենաց հետ խաղաղօրէն ապրեն եւ ոչ թէ իրար հետ պայքարեն եւ կամ միմեանց սպանեն»:

150702a04a

Թեմակալ առաջնորդն յաւելեց նաեւ. «Մենք այստեղ Իրանի Իսլ. Հանրապետութեան երկնակամարի ներքոյ վկայում ենք բազմակրօն, բազմամշակոյթ ընկերութեան գոյակցութեան եւ այդ գոյակցութիւնից ճառագայթող համատեղ կեցութեան գեղեցիկ երեւոյթին: Իրանը դարերով օրինակ է եղել տարբեր կրօնների հետեւորդների գոյակցութեան ու համատեղ կեցութեան: Սա մեր երկրի անփոխարինելի գանձն է եղել դարերով եւ մնում է իբրեւ այդպիսին»:
Թեմակալ առաջնորդի արտայայտութիւններից յետոյ հրաւիրւեց արտայայտւելու կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն դոկտ. Հելմին: Նա գնահատելով կազմակերպւած միջոցառումը, նշեց, որ բռնութեամբ, առաւելատենչութեամբ ու ծայրայեղականութեամբ առելցուն այսօրւայ աշխարհում մենք պէտք է դառնանք միասնական: Անհրաժեշտ է բոլոր հաւատացեալների միաւորումը, որպէսզի կարելի լինի պաշտպանել աստւածային ու մարդկային արժէքները:
Միջոցառման աւարտին Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆի կողմից փոխանցած յուշանւէրը յանձնւեց ազգային իշխանութեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։