Հա

Համայնք

Կիրակի, 29 Նոյեմբերի 2015 09:20

Թուրքիան երկու ընտրութիւնների միջեւ

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նոյեմբեր ամսի հանդիպումը տեղի ունեցաւ 2015-ի նոյ. 2-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում՝ միութեան անդամների եւ հիւրերի ներկայութեամբ: Ծրագրում նախատեսւել էր դասախօսութիւն եւ ընդունելութիւն:

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նոյեմբեր ամսի հանդիպումը տեղի ունեցաւ 2015-ի նոյ. 2-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում՝ միութեան անդամների եւ հիւրերի ներկայութեամբ: Ծրագրում նախատեսւել էր դասախօսութիւն եւ ընդունելութիւն: Նկատի ունենալով Թուրքիայի վերջին շրջանի անցուդարձերը, հայ պատգամաւորների մուտքը խորհրդարան, Թուրքիայում ծաւալւած ահաբեկչական ակտերն ու անկարգութիւնները եւ խորհրդարանական ընտրութիւնների երկրորդ փուլ անցնելը, որպէս օրւայ հետաքրքրական նիւթ ընտրւել էր «Թուրքիան երկու ընտրութիւնների միջեւ» թեման:
Ծրագրի բացումը կատարեց Երէցների միութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը, որը մի քանի յայտարարութիւններից յետոյ, հակիրճ կենսագրականով ներկայացրեց օրւայ դասախօս՝ միութեանս անդամ Իսակ Իւնանէսեանին:
Իսակ Իւնանէսեանը մասնագիտութեամբ բնապահպանութեան ճարտարագէտ է, սովորել է Ազատ համալսարանում՝ ստանալով լիսանս եւ գերլիսանս աստիճաններ: Այժմ հետեւում է նոյն մասնագիտութեան դոկտորականի դասընթացներին: 2010 թւականից անդամակցել է Թեհրանի Հայ Դատի յանձնախմբին եւ ներկայում այդ յանձնախմբի քաղաքական հարցերի պատասխանատուն է. ուսումնասիրում է Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական հարցերը: Մասնակցել է Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Թ. Հ. Թ.-ի յանձնախմբին:
Դասախօսն իր խօսքն սկսելով, ակնարկեց Թուրքիայի իշխող՝ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (ԱԶԿ) հիմնադրման, քաղաքականութեան, յաղթարշաւի եւ կարճ միջոցում կառավարութեան ղեկին գտնւելու, ապա նրա որդեգրած երկու ուղղութիւնների մասին, այն էր՝ բարելաւել երկրի հիւանդ տնտեսութիւնը եւ փորձել մուտք գործել Եւրոմիութիւն: Առաջին ուղղութեամբ յաջողեց՝ շնորհիւ Իրան-Իրաք պատերազմի եւ Իրանի արգելափակման, սակայն Եւրոմիութիւն մուտք գործելու համար ենթադրւում էր հարեւանների՝ այդ թւում նաեւ Հայաստանի հետ զրոյական խնդիր ունենալ, որը ինչպէս գիտենք ոչ միայն չյաջողեց, այլեւ ահաւոր բարդութիւնների դէմ կանգնեց: Հետագայում փոխւեց «ԱԶԿ»-ի քաղաքականութիւնը եւ «Նոր օսմանականութեան» գաղափարը որդեգրւեց կուսակցութեան կողմից:
Դասախօսը թւեց Էրդողանի կառավարութեան թոյլ տւած սխալները՝ ներքին եւ արտաքին ճակատներում՝ Սիրիայի հարցը, Եգիպտոսում Մուսուլման եղբայրների կառավարութեան հովանաւորումը, ահաբեկիչ ծայրայեղականների անուղղակի հովանաւորումը, Քոբանիի հարցը, հասարակական ցանցերի նկատմամբ կոշտ վերաբերմունքը, իր զաւակի դերը եւ այլն, որոնց արդիւնքում նրա ղեկավարած կուսակցութիւնը խորհրդարանի ընտրութիւններում չյաջողեց եւ անցաւ յաջորդ փուլ: Երկրորդ փուլի ընտրութիւնները տեղի ունեցան նոյեմբերի սկզբին, որի արդիւնքը արդէն յայտնի է դարձել: Իշխող կուսակցութիւնը անսպասելիօրէն շահել է մեծամասնութիւն, իսկ առաջին փուլում խորհրդարան մուտք գործած այլ կուսակցութիւններ տոկոսային կորուստ են ունեցել: Դարձեալ խորհրդարան են անցնում երեք հայ թեկնածուներ, որոնցից մէկը «ԱԶԿ»-ից է: «ԱԶԿ»-ը չորս տարի եւս կառավարելու է երկիրը՝ հաւանաբար խորհրդարանական կարգերից անցնելով նախագահականի:
Այնուհետեւ դասախօսը անդրադարձաւ Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան ժխտողական քաղաքականութեանը, որը սկսւել է 1923-ից: Ժամանակին Աթաթուրքը մեղադրում էր Երիտթուրքերին՝ հայոց ջարդերը կազմակերպելու գործում, սակայն երբ ինքը կանգնեց երկրի ղեկին, հակառակ դիրքորոշում որդեգրեց: Հայոց Ցեղասպանութիւնը տաբու դարձաւ, պատմութեան դասագրքերը փոխւեցին, գրքեր ու հանրագիտարաններ հրատարակւեցին՝ ժխտողականութիւնը դարձնելով պաշտօնական ուղղութիւն: «ԱԶԿ»-ի գործի անցնելուց յետոյ, նկատելով, որ Եւրոմիութիւն մուտք գործելու խնդրում Հայոց Ցեղասպանութեան հարցը կարեւորւում է, իշխանութեան կողմից սկսւեց այն արծարծւել՝ անշուշտ աղաւաղւած տարբերակով:
Դասախօսը դիտել տւեց, որ Հայոց Ցեղասպանութեան ընդունման հարցը Թուրքիայում, որքան էլ անհաւանական թւայ, ժամանակի հարց է եւ իր համոզմամբ «ԱԶԿ»-ի կողմից կը ճանաչւի: Նա անդրադարձաւ Հայաստանի նախագահի ֆուտբոլային քաղաքականութեան, Հրանտ Դինքի սպանութեան եւ առնչւող այլ խնդիրների, հետաքրքիր տեղեկութիւններ, թւային տւեալներ ու վերլուծութիւններ ներկայացրեց, որոնց հետաքրքրութեամբ հետեւում էին ներկաները, իսկ դասախօսութեան աւարտին պատասխանեց նաեւ արծարծւող հարցերին:
Վերջում ներկաները հրաւիրւեցին վայելելու միութեան անդամուհիների կողմից պատրաստւած ընթրիքը:

Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրային կապ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։