Հա

Համայնք

14/02/2016

«Երեւան Թրիօ»-ի համերգը՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում

Երէկ՝ փետրւարի 13-ի երեկոյեան ժամը 7-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում կայացաւ «Երեւան Թրիօ» խմբի համերգը, որում յաջող կերպով հնչեցին դասական երաժշտական կատարումներ՝ Կոմիտասից, Էմիլ Բիզզէից («Քարմէն» օպերայից), Վերդիից եւ այլ մեծահամբաւ ու տաղանդաւոր կոմպոզիտորներից:

«ԱԼԻՔ» - Երէկ՝ փետրւարի 13-ի երեկոյեան ժամը 7-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում կայացաւ «Երեւան Թրիօ» խմբի համերգը, որում յաջող կերպով հնչեցին դասական երաժշտական կատարումներ՝ Կոմիտասից, Էմիլ Բիզզէից («Քարմէն» օպերայից), Վերդիից եւ այլ մեծահամբաւ ու տաղանդաւոր կոմպոզիտորներից:
Խումբը Թեհրան էր հրաւիրւել՝ Իրանում ՀՀ դեսպանութեան եւ իրանահայ երաժիշտ մայեստրօ Ռազմիկ Օհանեանի համագործակցութեամբ, մասնակցելու «Ֆաջր» պետ. փառատօնին ու իր առաջին համերգը ունեցել է «Ռուդաքի» դահլիճում:
160214a06aԵրէկ երեկոյեան սկզբում Ռ. Օհանեանը ներկայացրեց «Երեւան Թրիօ» խմբին, որից յետոյ եղան կատարումներ, մեծապէս հմայելով հանդիսատեսներին, որոնք մերթ ընդ մերթ անզուսպ ծափահարութեամբ արտայայտում էին իրենց ոգեւորութիւնները:
Վերջում միութեան վարչութեան անունից բեմ բարձրացաւ պրն. Նիկոլ Մուսախանեանն ու խօսեց օրւայ գեղեցիկ առիթի՝ եզակի կատարումների մասին, որից յետոյ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան կողմից մէկական ծաղկեփունջ նւիրւեց երեք կատարողներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։