Հա

Համայնք

01/03/2016 - 10:20

Վահրամ Արիստակէսեանի անւան յուշամեդալը շնորհւեց «Զարթօնք» պարախմբի գեղարւեստական ղեկավար Լոռեթա Աւետիսեանին

Թւականիս փետրւարի 12-ին, 18-ին եւ 19-ին, ինչպէս միշտ բազմամարդ էր «Զարթօնք» պարախմբի տարեկան ելոյթը, որը իրականացաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում, գեղարւեստական ղեկավար՝ Լոռեթա Աւետիսեան, իսկ խորհրդատու՝ Վլադիմիր Շահվերդեան:

Թւականիս փետրւարի 12-ին, 18-ին եւ 19-ին, ինչպէս միշտ բազմամարդ էր «Զարթօնք» պարախմբի տարեկան ելոյթը, որը իրականացաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում, գեղարւեստական ղեկավար՝ Լոռեթա Աւետիսեան, իսկ խորհրդատու՝ Վլադիմիր Շահվերդեան:
Բազմամարդ եւ բազմաբնոյթ ելոյթի երրորդ օրը իրենց ներկայութեամբ պատւել էին Թ. Հ. թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ ազգային մարմինների ներկայացուցիչները: Երկու բաժիններից բաղկացած գեղարւեստական յայտագիրը յագեցած էր թէ՛ միջազգային, եւ թէ՛ ազգագրական պարերի ներկայացմամաբ, որոնց ելոյթով հանդէս եկան պարախմբի Անսամբլը, թիւ 2, թիւ 3, թիւ 4 եւ թիւ 5 խմբերի սաները, 160301d01aորոնք բաւականին մասնագիտական կատարմամբ հանդիսատեսին ներկայացրին իրենց մէկամեայ աշխատանքների արդիւնքը:
Առաջին բաժնում խմբի սաները ներկայացրեցին նաեւ տարբեր ազգերի պարերը, ինչպէս պարսկական, ռուսական, իռլանդական եւ....: Սակայն ինչքան էլ ներկայացնես միջազգայինը, սակայն մեր հասկացողութեամբ իր ուրոյն տեղն է զբաղեցնում ազգային-ազգագրականը: Այդ անհրաժեշտութիւնից ելնելով խումբը երկրորդ բաժնում ներկայացրեց՝ Ղարաբաղի բալիկներ, Վաղարշապատ, Ադանա, Մուշ, Սարդարապատ եւ...., որոնցից իւրաքնչիւրը հանդիսատեսի մօտ արթնացնում էր ազգային մոտիւներով զուգորդւած շարժումներ:
160301d01bՓետրւարի 19-ին, երկժամեայ միջոցառման աւարտին ներկաներրին խօսք ուղղեցին Հայաստանից ժամանած պարային վարպետները՝ Երեւանի Պետական համալսարանի Մանկավարժական համալսարանի պարարւեստի ֆակուլտետի պրոֆեսոր, ՀՀ Մշակոյթի վաստակաւոր գործիչ, վաստակաւոր կոլեկտիւ «Բերդ» պարային անսամբլի գլխաւոր բալետմայստեր Կարէն Գէորգեանը, ՀՀ Մշակոյթի վաստակաւոր գործիչ պարարւեստի ամբիոնի դասախօս, բալետմայստեր Գագիկ Կարապետեանը եւ Արա Մխոյեան: Ապա նրանց ձեռամբ Վահրամ Արիստակէսեանի անւան յուշամեդալը, որը մինչ այժմ շնորհւել է ժողովրդական արւեստի կոչում կրող միայն երեք հայերի, իսկ չորրորդը Հայաստանի Մշակոյթի նախարարին, այդ օրը հինգերորդը յանձնւեց Լոռեթա Աւետիսեանին:

160301d01c160301d01d

Ելոյթի աւարտին եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց արտայայտւելու թեմակալ առաջնորդը, որը գնահատելով պարախմբի ելոյթները, ասաց. «Արւեստը, ապրւող իրականութիւն է եւ երբ անհատը ապրում է այդ արւեստը, այդպիսով կը կարողանայ իր դիտողներին հաղորդակից դարձնել այդ արւեստին»: Թեմակալ առաջնորդը աւելացրեց, որ «Զարթօնք» պարախմբի կատարումները թէ՛ արւեստ է արւեստի համար եւ թէ՛ արւեստ է ժողովրդի համար:

160301d01e160301d01f

Քանի որ պարախմբի ելոյթը կազմակերպւել էր փետրւարի 18-ին յաջորդող փետրւարի 19-ին, թեմակալ առաջնորդը իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ հայ ժողովրդի կողմից 1920 թւականի փետրւարի 18-ին իրականացրած Փետրւարեան ապստամբութեանը: Սրբազան Հայրը անդրադարձաւ՝ այն հանգամանքին, որ երբ թշնամին ուզել է բնաջնջել հային, հայը իր համակ կեանքը դարձրել է պայքար, որը իրականացրել է նաեւ արւեստի ճամբով, յանուն գոյատեւման եւ ազգապահպանման:
Աւելացնենք, որ «Զարթօնք» պարախմբի փորձաւարներն են՝ Անի Ռաղանեանսը, Արիգա Միրզախանեանը, Դալար Քեշիշեանը, Նարինէ Շահնազարեանը եւ Արնի Քամալին:

Թղթակից՝ Կ. Դ.

Յարակից լուրեր

  • Կրօնների երկխօսութեան կենտրոնից այցելեցին Սրբազան Հօրը
    Կրօնների երկխօսութեան կենտրոնից այցելեցին Սրբազան Հօրը

    Թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հիւանդանոց կեցութեան օրերին, երեքշաբթի հոկտեմբերի 8-ի երեկոյեան, իրեն այցելութեան եկան Կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն՝ հոջ. Մահդի Թասխիրին, որին ընկերակցում էին տկն. Ռաշիդբէյգին, դոկտ. Մոզաֆարին եւ պրն. Ամերին:

  • Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսի այցը ազգային առաջնորդարան
    Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսի այցը ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի, թւականիս 28 օգոստոսի կէսօրից յետոյ ժամը 13։00-ին Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսը, որը Իրանում հիւրն էր Իրանի հոգեւոր փաստագրական ֆիլմեր նկարահանող Սիդէ ընկրեութեան, այցելեց թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին։

  • Ծանօթացման հանդիպում Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նոր պատասխանատուի հետ
    Ծանօթացման հանդիպում Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նոր պատասխանատուի հետ

    Հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ նախաձեռութեամբ եւ ներկայութեամբ  Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, երեքշաբթի օգոստոսի 27-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, ծանօթացման հանդիպում էր կազմակերպւել, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նոր պատասխանատու՝ պրն. Սէյէդ Մոջթաբա Միրդեհղանի հետ:

  • Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը
    Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը

    Երեքշաբթի, 27 օգոստոսի 2019 թ.-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, իր տիկինը՝ Անահիտ Ջաղարեանը, քաղաքավարական այցով հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, թւականիս օգոստոսի 27-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ կին» միութեան կից աշխատող «Անի» միութեան վարչութեան նորընտիր անդամուհիներին:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։