Հա

Համայնք

16/03/2016 - 10:00

Կարէն Գէորգեան.- «Ազգային ոգին անկոտրում է հէնց ստեղծագործ ու արարող ժողովրդի մշակոյթով»

Ամէն մի ազգ ստեղծել է իր ազգային բնութագրին համարժէք՝ ազգային մշակոյթը բնութագրող պարային արւեստ, թէեւ ժամանակի ընթացքում դրանք ենթարկւել են որոշ փոփոխութիւնների, բայց հիմքում իւրովի արտայայտել տւեալ ազգի նկարագիրը:
Ժողովրդական պար, պարային տարրերի գրագէտ եւ ճշգրիտ մատուցում ահա այն հիմքային արժէքները, որով ժամանակի սլացքում պահպանւում է ազգային մշակոյթի նկարագիրը:

Ամէն մի ազգ ստեղծել է իր ազգային բնութագրին համարժէք՝ ազգային մշակոյթը բնութագրող պարային արւեստ, թէեւ ժամանակի ընթացքում դրանք ենթարկւել են որոշ փոփոխութիւնների, բայց հիմքում իւրովի արտայայտել տւեալ ազգի նկարագիրը:
Ժողովրդական պար, պարային տարրերի գրագէտ եւ ճշգրիտ մատուցում ահա այն հիմքային արժէքները, որով ժամանակի սլացքում պահպանւում է ազգային մշակոյթի նկարագիրը:
Հայ պարարւեստի պատմութեան մէջ շատ չեն արւեստի այն գործիչները, ովքեր հասցրել են երիտասարդ տարիքում պարային բեմադրութիւնների գունագեղ ներկապնակ բեմ բարձրացնել ինչպիսին հայկական բերդապարն է՝ հայ գեղջկուհու աւանդական առօրեան համեմւած տարազային յատուկ տարրերով ու գոյներով: Եւ վերջապէս հեզաճկուն աղջիկների նազանքով պարը ու այս ամենում իր յատուկ ձեռագիրն ունի Հայաստանի պարարւեստի գործիչների միութեան նախագահ, պրոֆեսոր Կարէն Գէորգեանը, որի ստեղծարար մտքի շնորհիւ կեանք են առնում ինքնատիպ բեմադրութիւններ:
Վերջերս «Զարթօնք» պարախմբի ղեկավար Լոռեթա Աւետիսեանի նախաձեռնութեամբ մեր համայնքում էին Հայաստանի Խ. Աբովեանի անւան Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Պարարւեստի ամբիոնի պրոֆեսորա-դասախօսական կազմից 8 հոգի՝ Գագիկ Կարապետեան, Արա Մխոյեան, Վլադիմիր Շահվերդեան, Գոհար Աբրահամեան, Ալինա Դանիէլեան, Սոնա Առուստամեան, պատւոյ հիւր՝ Ազգանուշ Գէորգեան, գլխաւորութեամբ Կարէն Գէորգեանի, ովքեր ներկայ գտնւեցին պարախմբի տարեկան հաշւետու համերգին: Կարէն Գէորգեանը համոյթի ելոյթից օրեր անց, երբ այցելել էին «Ալիք» (փետրւարի 21-ին) մեզ հետ զրոյցում նշեց, որ «Այն, ինչ-որ այստեղ արարում եւ ստեղծագործում է Լոռեթա Աւետիսեան պարարւեստի գործիչը, գալիս է ապացուցելու այն ճշմարտութիւնը, որ հայը որտեղ էլ, որ լինի ստեղծագործ ու արարող ժողովուրդ է ու ազգային ոգին անկոտրում է հէնց այս մշակոյթով»: Արւեստի գործիչը եւ նրա գործընկերները շատ բարձր էին գնահատում պարախմբի ելոյթները, այն պայմանաւորելով սաների աշխատասիրութեամբ եւ ղեկավարի ու ծնողական խորհրդի խիստ հետեւողականութեամբ, որի ականատեսն էին եղել մօտկից:
160316d02aՀայաստանում, այսօր, պարարւեստի ոլորտում առկայ դժւարութիւններին անդրադառնալով, ուր անշուշտ կայ նաեւ արտագաղթի գործօնը, նա շատ յստակ շեշտեց. «Արտագաղթից երբեւէ չենք վախենում, ինչպէս արտագաղթում են, այպէս էլ վերադառնալու են, հիմա ուղղակի սոցիալական ծանր իրավիճակում են մարդիկ եւ փորձում են մի փոքր ապահով կեանք ստեղծել իրենց համար, բայց հաստատ համոզւած եմ, որ եթէ մեր պետութեան անվտանգութեանը սպառնացող վտանգ լինի, եթէ գնացել են 4 հոգով, վերադառնալու են 6 հոգով՝ մեր երկիրը պաշտպանելու համար: Իսկ պարարւեստում չեն արտագաղթում, ընդհակառակը ներգաղթում են, քանի որ մեր եղած արժեհամակարգերը մենք հարստացնում ենք Սփիւռքում գոյութիւն ունեցող մշակոյթով, այն ազգային, տեղական աւանդոյթներով հարուստ արժէքներով, որոնք զուտ ազգային են: Եւ այսօր մեր համալսարանում մենք պատրաստում ենք այնպիսի մասնագէտներ, ովքեր ապագայում լինելու են այդ արժէքների կրողն ու պահպանողը»:
Նման այցերը Հայաստան-Սփիւռք համագործակցութեան բացառիկ նմոյշ են, որոնք հերթական անգամ արձանագրւելով մեր համայնքում՝ համագործակցութեան օղակող շղթան են ամրապնդում՝ այս դէպքում փոխըմբռնումն է՝ փորձի փոխանակումը, ազգային աւանդութեան, ծէսի եւ վերջապէս կենցաղային մշակոյթի ճշգրիտ կիրարկումը պարային բեմադրութիւնում, որը կարելի է կիրառել միայն մօտկից ճանաչելով տեղական սովորոյթները: Այստեղ մենք ունենք ամէն մի շրջանին յատուկ սովորոյթ, աւանդութիւն, կերակրատեսակ եւ վերջապէս հայկական տարազ, որով եւ հպարտանում ենք, պահպանում մեր ինքնութիւնը եւ այդ բազմազանութեամբ ենք նաեւ իւրովի, քանի որ երբեւէ չենք կարող յստակ ասել, որ մեր ազգային ողջ աւանդոյթները, ազգագրական սովորոյթները բացայայտել ենք ու իւրացրել: Միշտ ունենք նորը բացայայտելու այն արւեստի որեւէ ոլորտում ներկայացնելու խնդիր, որով եւ հարստացնում ենք մեր ազգային մշակոյթը եւ այն ճանաչելի դարձնում աշխարհին: Պարարւեստը մեր մշակոյթի այն ոլորտն է, որը ենթարկւելով ժամանակի փորձութիւններին չի կորցնում իր ազգային դիմագիծը՝ խեղաթիւրելով այն օտարածին տարրերի ներմուծմամբ: Իհարկէ սա չի կարելի ընկալել բանաձեւային յստակ սահմանում, բայց եթէ էլ լինում են նման երեւոյթներ, դրանք երկար կեանք չեն ունենում այն պարզ պատճառով միայն, որ իրենց անճաշակութեամբ յոգնեցնում են ունկնդրին: Եւ պարային արւեստի ազգապահպանութեան հրամայականը այսօր դաստիարակում է սերունդներ՝ շնորհիւ Կարէն Գէորգեանի եւ նրա նման նւիրեալների, ովքեր իրենց գործի գիտակն են, դրօշակակիրը ազգային ազգագրական ամէն մի տարրի, բառ ու բանի պահպանման:

ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։