Հա

Համայնք

Երեքշաբթի, 12 Ապրիլի 2016 13:00

«Արարատ» մարզաւանում թեւածում էր Արցախեան ոգին...

«Վաչիկ Ղարաբէգեան» սրահում Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութիւնը իր հերթական հաւաքի ժամանակ կազմակերպել էր Արցախեան թեմայով վերլուծական երեկոյ՝ կլոր սեղանի ձեւաչափով, որտեղ միութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը հարցեր էր ուղղում հրաւիրւածներին՝ Արցախում վերջին օրերի իրադարձութիւնների մասին:

«ԱԼԻՔ», Ա. Է. - Արցախեան քառօրեայ պատերազմը նոր մտածումների տեղիք տւեց մեզ. մտածումներ, որոնք յախուռն են՝ յաղթանակած ու միաժամանակ վերանայման հրամայականի կանչող:
«Արարատ» մարզաւան, որը մեր հայաստանցի հիւրերից շատերը փոքրիկ Հայաստան են անւանում ու երէկ երեկոյեան այն վերածւել էր Արցախեան ոգին թեւածող մթնոլորտի, որի մի հատւածում երիտասարդական համահաւաքն էր պահանջատիրական ոգով ու շնչով շեշտադրւած, իսկ միւս կողմում կազմակերպութեան Երէցների միութիւնը կազմակերպել էր վերլուծական երեկոյ ու այս ամբողջ համայնապատկերը ընթանում էր գրեթէ միաժամանակ. աւելիով ակներեւ դարձնելով հարցի էութիւնը, որպէս ազգային համախմբման գոյութիւն:
160412a02a«Վաչիկ Ղարաբէգեան» սրահում Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութիւնը իր հերթական հաւաքի ժամանակ կազմակերպել էր Արցախեան թեմայով վերլուծական երեկոյ՝ կլոր սեղանի ձեւաչափով, որտեղ միութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը հարցեր էր ուղղում հրաւիրւածներին՝ Արցախում վերջին օրերի իրադարձութիւնների մասին: Կլոր սեղանին հրաւիրւած էին մասնակցելու՝ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, քաղաքական վերլուծաբան-թուրքագէտ՝ Գրիգոր Ղազարեանը, հասարակական գործիչ Իւետ Դանիէլեանը, «Ալիք» օրաթերթի խմբագրակազմի անդամ, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Արամ Շահնազարեանը եւ ուսանող-փորձագէտ Արա Աւետեանը: Նրանցից իւրաքանչիւրին միութեան նախագահը ուղղեց երկուական հարցեր, որոնք ելնելով իրենց բնագաւառում փորձառութեան գործառոյթից տւեցին սպառիչ պատասխաններ: Հեռակապով զրոյցին Արցախից մասնակցեց նաեւ արդէն երկու տասնամեակ Արցախում հաստատւած Արա Պուլուզեանը, ով փոխանցեց տեղեկութիւններ՝ Արցախեան առօրեայից: Ժամանակի սղութեան պատճառով հարցեր ուղղելու առիթ չտրւեց ներկաներին. միայն այստեղ յաւելենք, որ խօսքերի ընդմիջում օրւան համահունչ ասմունքներով եւ երգերով հանդէս եկան երիտասարդ եւ արդէն ճանաչւած կատարողներ՝ Արգին Արիստակէսեանը, Մխիթար Վարդին, Հանրի Յարութիւնեանը եւ Լուիզա Աւետիսեանը: Այդ ողջ ընթացքում ներկաները իրենց նիւթական օժանդակութիւնն էին բերում Արցախին՝ մօտենալով անկիւնում նախատեսւած սեղանին: Պէտք է յաւելենք նաեւ, որ բացի նիւթական օժանդակութիւնից, նրանք իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին ողջ ներուժով կենտրոնանալու Արցախի աջակցութեան գործին: Աւարտւեց սպասւած երեկոն, նոր մտորումներով ու մտայղացումների գործնականացման սկիզբ դնելով միութենականների աշխոյժ մթնոլորտում յանուն...

160412a02b

Սրա կարծես տրամաբանական շարունակութիւնն էր երիտասարդական համահաւաքը արդէն մատուռի շրջակայքում, ուր համախմբւած երիտասարդները իրենց բարձրակոչ լոզունգներով զօրակցութեան կոչ էին յղում արցախցի իրենց տարեկիցներին: Համահաւաքը կազմակերպւել էր համայնքի երիտ-ուսանողական կազմակերպութիւնների, միութիւնների եւ սկաուտական միաւորների նախաձեռնութեամբ: Օրւայ առթիւ ելոյթով հանդէս եկած Գեւիկ Մկրտչեանի խօսքի հիմքում Ադրբեջանի ձախողած պատերազմն էր եւ ողջ հայութեան համախմբման գործօնը, որի պահպանումը ամենակարեւոր ազգային հիմնաքարն է այսօր: Աւելի ուշ բոցավառւեց խարոյկը, որը իր հերթին համախմբւածութիւն էր խորհրդանշում ու դրա շուրջ ազգային յեղափոխական երգերի կատարումները աւելիով էին շեշտադրում յաղթանակածի ոգին:
Մատուռի դուռը բաց էր եւ զոհւած զինւորների հոգու ու անմահութեան մոմերն էին վառւում:

160412a02c160412a02d

Այստեղ եւս երիտասարդները իրենց հերթին նիւթաբարոյական օժանդակութիւն էին կատարում ի զօրակցութիւն Արցախի:
Հոգիդ թաքուն, բայց ակներեւ հպարտութեամբ է լցւում, ապրում ես ողջ իրողութիւնն ու հաւատում քո վաղւայ օրւայ յաղթանակներին՝ յաղթանակած ազգի գոյութեամբ...

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։