Հա

Համայնք

02/05/2016 - 10:20

Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի ձեռանկարչական ցուցահանդէս

Հինգշաբթի, ապրիլի 21-ի երեկոյեան, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն այցելեց մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի ձեռանկարչական աշխատանքների ցուցահանդէս, որը կրում է «Երաժշտութիւնը՝ կտաւի վրայ» (Music on canvas) վերտառութիւնը եւ կայանում է «Արւեստագէտների տուն» մշակութային համալիրի (خانه هنرمندان) «Մոմայէզ» դահլիճում:

Արւեստագէտների տան մուտքի մօտ, Սրբազան Հօրը ջերմ դիմաւորեցին ցուցահանդէսի գեղարւեստական ղեկավար՝ երաժիշտ Ռազմիկ Օհանեանը, նաեւ Արւեստագէտների տան տնօրէն դոկտ. Մաջիդ Ռաջաբի Մեմարը եւ աշխատակազմի միւս բոլոր բարձրաստիճան պատասխանատուները:
160502d01aՍոյն ստեղծագործութիւններից 30-ի թեման նւիրւած է Ցեղասպանութեան, իսկ միւս գործերը արւած են վարպետի երաժշտական մոտիւներով: Ցուցահանդէսում ներկայացւած են նաեւ մայեստրոյի ձայնասկաւառակների շապիկների եւ կոնցերտների փոստերների նկարները:
Սրբազան Հայրն ողջունեց մայեստրոյին, ապա պրն. Օհանեանը իւրաքանչիւր նկարչութեան թեմաների մասին բացատրութիւններ տւեց Սրբազան Հօրը: Սրբազան Հայրն ուշադիր քննում էր նկարչութիւնները եւ իր կարծիքը յայտնում: Նա բարձր գնահատեց մայեստրօ Ճգնաւորեանի գեղանկարչութիւնները եւ նորանոր յաջողութիւններ մաղթեց նրան:
Յայտնենք որ, ցուցահանդէսի բացումը կատարւել է երկուշաբթի ապրիլի 18-ին եւ արարողութեանը ներկայ են եղել ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը, երաժշտական ակադեմիայի գրասենեակի պետ պրն. Ֆարզադ Թալեբին, Սպահանի եւ Հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, նաեւ մեծ թւով արւեստագէտներ, արւեստասէրներ եւ մասնագէտներ:

Ազգային առաջնորդարանի
Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։