Հա

Համայնք

25/08/2013 - 12:10

Հ. Մ. «Նայիրի» միութեան ամառային աշխատանքները

Հայ մշակութային «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ, թւականիս յունիսի 22-ից մինչեւ յուլիսի 31-ը, կայացան ամառային աշխատանքներ: Տկն. Ռիմային խնդրեցինք որպէս պատասխանատու՝ տեղեկութիւններ փոխանցել տարւած աշխատանքների մասին:

Հայ մշակութային «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ, թւականիս յունիսի 22-ից մինչեւ յուլիսի 31-ը, կայացան ամառային աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր պատասխանատուն էր Ռիմա Վարդանեանը, ուսուցիչներն էին՝ Էմինէ Մելքոմը եւ Հերմինէ Վարդանեանը, իսկ Թենի Վարդանեանը աշխատանքներին մասնակցում էր որպէս օգնական:
Տկն. Ռիմային խնդրեցինք որպէս պատասխանատու՝ տեղեկութիւններ փոխանցել տարւած աշխատանքների մասին:

130825d01a

Նա հետեւեալը տեղեկացրեց իր եւ իր պատասխանատւութեանը յանձնւած աշխատանքների մասին. «13 տարի աշխատել եմ «Օրօրոց» մանկամսուրում՝ որպէս նախակրթարանի ուսուցչուհի: Այդ ընթացքում բազմաթիւ անգամներ մասնակցել եմ Բարօրութեան (Բեհզիսթի) կազմակերպութեան դասընթացներին: Երեք տարի որպէս ուսուցչուհի՝ պաշտօնավարել եմ Հ. Մ. «Սիփան» միութեան ամառային աշխատանքներում: Արդէն վեց տարի է, ինչ որպէս «Նայիրի» միութեան ամառային աշխատանքների ընդհանուր պատասխանատու՝ աշխատում եմ փոքրիկների հետ: Այստեղ հարկ եմ համարում նշել, որ շուրջ 25 տարի առաջ եւս որպէս պատասխանատու՝ ղեկավարել եմ «Նայիրի» միութեան ամառային 130825d01bաշխատանքները: Իսկ ինչ վերաբերում է ներկայում ընթացող «Նայիրի» միութեան ամառային աշխատանքներին, դրանք իրականանում են վեց շաբաթ տեւողութեամբ: Ըստ որոշման՝ նախապէս պատրաստում ենք ծրագիրը եւ աշխատանքը տանում ենք այդ մշակւած ծրագրի հիման վրայ: Սոյն աշխատանքներին մասնակցում են 4-6 տարեկան փոքրիկներ: Աշխատանքները տարւում են զոյգ օրերը՝ «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզում՝ առաւօտեան ժամը 9-ից մինչեւ 12-ը: Պարապմունքների ծրագրում ներառւած են՝ այլազան գիտելիքների փոխանցում, ձեռքի աշխատանք, նկարչութիւն, երգ, մարզանք, լող, արշաւներ՝ «Արարատ» մարզաւանում, «Փարքէ թրաֆիք»-ում, Թռչունների այգում (Բաղէ փարանդեգան) եւ այցելութիւն Դարաբադի չորացրած կենդանիների թանգարան: Աշխատանքների վերջին օրը կազմակերպում ենք ուրախ ժամանց, որի ընթացքում փոքրիկները կատարում են սովորած երգերը եւ ուսուցիչները ծնողներին յանձնում են թղթապանակների մէջ տեղադրւած մասնակցող երեխաների նկարչութիւններն ու ձեռքի աշխատանքները»:
130825d01cԷմինէն մեր հարցին հետեւեալ կերպով պատասխանեց. «Ես սովորել եմ մանկան դաստիարակչութիւն եւ մանկավարժութիւն, երգ ու նկարչութիւն՝ 4-ից 6 տարեկան երեխաների համար եւ հէնց այս ճիւղի մասնագէտ եմ: Անհրաժեշտ եմ գտնում շեշտել, որ ամառային աշխատանքների նպատակը միայն ժամանակ անցկացնել չէ, այլ դրանք ուսուցողական բնոյթ ունեն. այստեղ մենք երեխաների հետ պարապում ենք նկարչութիւն, ընթերցում ենք պատմութիւններ եւ ցանկանում ենք, որ երեխաները նկարեն այն, ինչ որ ըմբռնել են այդ պատմութիւնից, փոխանցում ենք գիտելիքներ, երեխաների հետ զրուցում ենք իրենց հետաքրքրող խնդիրների շուրջ, սովորեցնում ենք մատիտի ճիշտ բռնելու ձեւն ու նաեւ երգեցողութիւն»:

130825d01d

Հերմինէն այսպէս պատասխանեց մեր հարցին. «Էմինէի հետ միասին միեւնոյն մասնագիտութիւնն ենք սովորել: Երեք տարի է, որ դասաւանդում եմ Հ. Մ. «Նայիրի» միութեան ամառային աշխատանքներում: Իմ գոհունակութիւնն եմ յայտնում տարւող աշխատանքների ու մասնակցող երեխաների, նրանց ծնողների ընդառաջման եւ ընդհանուր առմամբ՝ միութեան նպատակասլաց նախաձեռնութեան կապակցութեամբ: Այս աշխատանքների կարեւորութիւնը կայանում է նրանում, որ երեխաները նախքան մանկապարտէզ յաճախելը՝ ծանօթանում են նրա մթնոլորտին, նաեւ աւելանում է նրանց ինքնավստահութիւնը: Վերջում ցանկանում եմ շնորհակալական խօսք ուղղել ծնողներին, որ վստահելով՝ իրենց բալիկներին յանձնում են մեզ եւ իրենք եւս ինքնակամ օժանդակութիւններով քաջալերում են թէ՛ մեզ, եւ թէ՛ Հ. Մ. «Նայիրի» միութեանը, որով գօտեպնդւում ենք մեր կատարելիք աշխատանքներում»:

* * *

Միութիւնս, իր հերթին, խորազգաց երախտագիտութիւն է յայտնում «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզի յարգարժան տեսչութեանը՝ սոյն ամառային աշխատանքների իրականացման գործում ցուցաբերած սիրայօժար համագործակցութեան համար:

Հ. Մ. «Նայիրի» միութեան
Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։