Հա

Համայնք

24/09/2016

Խօսք՝ աշակերտութեան

Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,
Վերամուտ է կրկին:
Ամէն տեղ ուրախութիւն ու հրճւանք եւ մի քիչ էլ լաց ու կոծ, ճիչ ու անմեղ կանչ, յատկապէս մանկապարտէզներում, որտեղ շատերը նոր դպրոց են մտնում։
Գեղեցիկ տեսարան է, եւ սա գրեթէ ամենուրեք է, աշխարհի չորս կողմերում:

2016-2017 դպրոցական տարեշրջանի առիթով


Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,
Վերամուտ է կրկին:
Ամէն տեղ ուրախութիւն ու հրճւանք եւ մի քիչ էլ լաց ու կոծ, ճիչ ու անմեղ կանչ, յատկապէս մանկապարտէզներում, որտեղ շատերը նոր դպրոց են մտնում։
Գեղեցիկ տեսարան է, եւ սա գրեթէ ամենուրեք է, աշխարհի չորս կողմերում: Միւս կողմից տարրականի ու միջնակարգերի աշակերտ-աշակերտուհիները սիրոյ ու կարօտի զգացումներով դպրոց են մտնում, նոյնքան կարօտով ողջունում են միմեանց եւ իրենց ուսուցիչներին պարզելով մի գեղեցիկ տեսարան: Երեւի գտնւեն ոմանք էլ, որ ամառւայ արձակուրդից յետոյ, որոշ դժգոհութեամբ կամ չկամութեամբ են առաջին օրը դպրոց գալիս:
Վերամուտը ամէն պարագայում շատ հաճելի պահեր ու տրամադրութիւն է ստեղծում բոլորի մօտ։ Արդարեւ քրիստոնէական սիրոյ ջերմ զգացումներով ողջունում եմ ձեզ սիրելի աշակերտ-աշակերտուհիներ, տեսուչներ, փոխտեսուչներ, ուսուցիչներ եւ ծնողներ, որ այս պահին երջանիկ եւ վառ ապագայի անմեռ յոյսով կանգնած դիտում էք ձեր զաւակներին, թերեւս վերյիշելով ու վերապրելով ձեր վերամուտները։
Գեղեցիկ զուգադիպութեամբ այս տարեշրջանը 2016-2017-ն համընկնում է Ս. Գէորգ զօրավարի տօնին, մի Սուրբ, որ ողջ քրիստոնէական աշխարհում, ամենաժողովրդական սրբերից է եւ որի անունով հազարաւոր եկեղեցիներ են կառուցւել պատմութեան ընթացքում:
Ձեր դպրոցական առաջին օրը ս. պատարագ եմ մատուցելու Ս. Գէորգ եկեղեցում եւ յատուկ կերպով աղօթելու եմ ձեզ համար, որպէսզի ձեր 2016-2017 դպրոցական տարեշրջանը լինի յաջողութեամբ եւ Աստծու օրհնութեամբ օծուն, որպէսզի փորձանքներից հեռու մնաք, որպէսզի լինէք աշխատասէր, կարգապահ եւ ձեր տեսչութեան, ուսուցիչների եւ ընդհանրապէս մեծերի հանդէպ յարգալից ու հնազանդ։
Ս. պատարագի ընթացքում աղօթելու եմ, որ ձեր բոլոր դասերում լինէք աշխատասէր, մանաւանդ ձեր հայերէն լեզւի, կրօնի, պատմութեան դասերում լինէք գերազանցապէս օրինակելի: Մի մոռացէք, որ հայոց լեզուն մեր պաշտպանութեան վահանն է, մեզ իրարու կապող ու միացնող ոսկեայ օղակն է. իսկ քրիստոնէական մեր հաւատը մեզ զօրացնող, ամրացնող, այն ուժն է, որով կը կարողանանք յաղթահարել ամէն տեսակ նեղութիւնների եւ վերջապէս մեր պատմութիւնը մեր հայրենիքի, մեր ժողովրդի կեանքն է:
Այս բոլորը մեզ սովորեցնում է հայ դպրոցը, որ միջնաբերդն է մեր գոյութեան եւ հարազատ տունը հայի, որի առաջին ուսուցչապետը եղաւ եւ կը մնայ Ս. Մեսրոպ Մաշտոցը՝ յօրինողը հայոց գրերի։ Վառ ու կենդանի պահելու ենք մեր դպրոցները, որպէս երաշխիք մեր ժողովրդի յաւերժութեան:
Վերամուտի առիթով շնորհաւորում եմ ձեզ սիրելիներ եւ ցանկանում եմ բոլորիդ ամենից լաւն ու կատարեալը: Մի մոռացէք, որ զաւակներն էք մի ժողովրդի, որ ունեցել է եւ ունի փառաւոր պատմութիւն, մշակոյթ եւ նաեւ Ազատ ու Անկախ Հայրենիք եւ Արցախ, որոնք տօնում են իրենց Անկախութեան 25-ամեակը: Եւ վերջապէս իմացէք, որ դուք քաղաքացիներն էք մի հզօր պետութեան՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան, որ այսօր միջազգային ընտանիքում իր ինքնուրոյն տեղն ու դերն ունի:
Բարի վերամուտ եւ աստւածային օրհնութիւն ու յաջողութիւն բոլորիդ:

Աղօթարար՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
առաջնորդ Թեհրանի հայոց թեմի
24 սեպտեմբերի, 2016 Թեհրան

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • Վերամուտի առիթով հանդիպում
    Վերամուտի առիթով հանդիպում

    Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոս 29, 2018 թ.-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոսի 29-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց տիկնայք՝ Դորիս Ջաղարբէգեան, Նինա Թորոսեան եւ Սոֆի Ջաղարբէգեանին:

  • Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը
    Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը

    Երեքշաբթի օգոստոսի 28-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, պրն. Սմբատ Յակոբեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։